UI/UX բջջային հավելվածների համար

Բջջային սարքերն այժմ օգտագործվում են ամենուր՝ սկսած բանկային համակարգերից մինչև խաղային համակարգեր, ուստի user interface (UI)-ը և user experience (UX) design-ը կարող ենք ենթադրել դրանց շատ կարևոր մասնիկ: Եթե կայքը ղեկավարելը դժվար է կամ հավելվածի դասավորությունը շփոթեցնող, ապա օգտվողները վայրկյաններ անց դուրս կգան կայքից/հավելվածից: Բջջային UI/UX դիզայնի լավ ընկալումը չափազանց կարևոր է Ձեր օգտվողներին ներգրավված պահելու և Ձեր արտադրանքի ակտուալ մնալու համար:

Այս դասընթացն ընդգրկում է բջջային UI/UX նախագծման գործընթացի բոլոր շրջանակները` սկզբից մինչև վերջ, գրաֆիկ դիզայներների, շահագրգիռ կողմերի, ոչ տեխնիկական աշխատանքային փորձ ունեցող դիզայներների, և developer-ների հետ: Եթե ​​Ձեզ հարկավոր է արագացված դասընթաց բջջային UI/UX ձևավորման համար, Դուք ճիշտ հասցեով եք եկել։

 Դասընթացի նպատակը

Դասընթացի հիմնական նպատակն է, որ մասնակիցները

  • Հասկանան UI/UX բջջային հավելվածի ձևավորման հիմունքները
  • Սովորեն նախագծման գործընթացի յուրաքանչյուր քայլ` ծրագրի պլանավորումից մինչև ավարտը
  • Ստանան բջջային UI/UX նախագծման ընթացիկ նորամուծությունների և զարգացումների վերաբերյալ պատկերացում 
  • Զարգացնեն պլանավորման հիմնական հմտությունները, կառավարեն բջջային օգտագործելիությունը

 Ու՞մ համար է դասընթացը

Բոլորը նրանց համար, ովքեր փնտրում են Mobile UI/UX Design-ի արագացված դասընթաց։

icon6-1 Դասընթացը ներառում է

1. Դասընթացի իրականացում

Դասընթացը բաժանված է վեց բաժինների, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնացված է «դիզայնի առաքման» վրա: Դուք կուսումնասիրեք նախագծման գործընթացի յուրաքանչյուր փուլ՝ սկսած պահանջների գնահատումից և նախագծի ձևավորման պլանավորումից մինչև օգտագործողի ինտերֆեյսի ձևավորումն ու փաստաթղթավորումը, նախագծման իրականացումն ու կառավարումը:

Յուրաքանչյուր բաժնի վերջում առկա են վարժություններ, որպեսզի մասնակիցները կարողանան իրենց գիտելիքները օգտագործեն գործնական աժշխատանքների մեջ։ 

Հիմնական փուլեր՝

  • Պահանջների գնահատում
  • Նախագծման գործընթացի պլանավորում
  • UX- ի լավագույն փորձերը
  • UI մեթոդաբանություններ
  • Դիզայնի ուղեցույց և կառավարում

2. Որակավորման շնորհում

3. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

4. Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար)

 Հիմնական արդյունքներ

Դասընթացի ավարտին կիմանաք բջջային դիզայնի բոլոր տեխնիկական տերմինաբանությունները, դիզայնի ընթացիկ նորամուծությունների և բջջային օգտագործման անընդհատ փոփոխվող զարգացումները և կբացահայտեք մի շարք փորձագիտական ​​խորհուրդներ՝ Ձեր նախագիծը զարմանալի հաջողության հասցնելու համար: 

Ձեռք կբերեք բոլոր այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են բջջային հավելվածի փորձի և ինտերֆեյսի դիզայնի վերահսկման համար, պլանավորման փուլերից մինչև պատրաստի արտադրանք։

 Նախնական պահանջներ

Անգլերենի ընթերցանության իմացություն (նյութերը լինելու են անգլերենով)

icon3-1 Տևողություն

16 ժամ, 8 դաս

 Օրեր

Օրեր՝ չորեքշաբթի 19:00-21:00,
շաբաթ՝ 11:00-13:00

icon4-1 Ձեր ներդրումը

47.000 ՀՀ դրամ (ներառված հարկեր)

icon1-1 Դասընթացավար

Լիլիթ Մարտիրոսյան   https://www.linkedin.com/in/gevorgbabayan/

Լիլիթի փորձառնությունը UX/UI ոլորտում սկսվում է 2013 թվականից, երբ նա սկսեց աշխատել որպես front-end ծրագրավորող ամերիկյան  ընկերություններից մեկում: Երկար տարիներ արտասահմանում սովորելուց հետո, 2015 -ին Լիլիթը վերադառնում է Հայաստան և աշխատանքի ընդունվում Synergy International Systems-ում, որպես UI ծրագրավորող: Նա հատուկ աշխատում էր այն հաճախորդների հետ, ովքեր CMS կայքերի լուծումների կարիքն ունեին: Տարիների ընթացքում Լիլիթը դիզայն է դասավանդել բազմաթիվ խմբերի, որոնց շարքում նաև Synergy ընկերության ամենամյա թրեյնինգներոն մասնակցող ուսանողներն էին: 2019-ին նա անցավ աշխատանքի Priotix ընկերություն և մինչ այժմ այնտեղ է աշխատում: Օգնում է բարելավել esport պրոդուկտները, որոնք քանի գնում ավելի հայտնի են  դառնում ամբողջ աշխարհում:

 Մասնակիցների քանակ

մինչև 15

 Լեզու

Հայերեն, տերմինները և նյութերը անգլերեն