UI/UX դիզայնի մասնագետի պատրաստում

Ներկայումս UI(user interface)/UX (user experience) դիզայնը պահանջված ոլորտներից մեկն է: UI/UX դիզայնը կիրառվում է կայք էջերը, բջջային հավելվածները և այլ հարթակները մշակելու և զարգացնելու համար: UI/UX մասնագիտացումը հիմնված է գործնական հմտությունների վրա, որը կառուցվում է տեսողական հաղորդակցման շուրջ և կենտրոնացած չէ միայն մարքեթինգի և ծրագրավորման գիտելիքների վրա։

UI/UX դիզայները հիմնականում պատասխանատու է օգտատերերի պահանջների հավաքագրման, ուսումնասիրման,  բացահայտման և գնահատման համար։ Նրանց պատասխանատվության մեջ է մտնում ապահովել օգտատերերի ակնառու դրական փորձառություն՝ տրամադրելով բացառիկ և տրամաբանական դիզայն:

  Ծրագրի նպատակն է՝ մասնակիցներին տալ ամուր հիմք հետագայում այս ոլորտում զարգանալու և աշխատելու համար:

Ծրագիրը նախատեսված է սկսնակների համար, ովքեր պլանավորում են աշխատել UX/UI ոլորտում: Ծրագրի ընթացքում մասնակիցները կսովորեն UI/UX դիզայն և ոլորտի հիմնական գործիքները, կհասկանան UX/UI  դիզայնի սկզբունքը և կկարողանան օգտագործել սովորած հմտությունները իրենց ամենօրյա աշխատանքի մեջ:

 

  Ծրագրի հիմնական փուլերն են՝

  1. UX/UI-ի հիմնական սկզբունքները (ծրագրի մանրամասն նկարագրություն)՝ ներկայացված է անգլերեն տերմիններով,
  2. Նախագծի իրականացում,
  3. Որակավորման շնորհում,
  4. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն,
  5. Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

 

  Հիմնական արդյունքներ

  1. Մասնակիցները կստեղծեն իրենց պորտֆոլիոն Adobe XD-ի հմտություններով behance-ում,
  2. Ձեռք կբերեն գիտելիքներ իրենց գաղափարների իրականացման համար,
  3. Կզարգացնեն մտածելակերպ, որը անհրաժեշտ է հաջող պրոդուկտներ ստեղծելու համար:

 

  Նախնական Պահանջներ

  • Ցանկալի է, որ յուրաքանչյուրը ունենա իր անձնական նոութբուքը Windows 10 ծրագրով թարմացված,
  • Ցանկություն սովորել դիզայն և եռանդ իրականացնելու ուսումնասիրություններ,
  • Անգլերենի իմացություն միջին մակարդակի՝ (B1) կամ բարձր:

 

 Տևողություն

40 ժամ՝ շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ

 

 Օրեր՝

Մեկնարկ՝ հոկտեմբերի 19, 13:00

Չորեքշաբթի՝ 19:00- 21:00

Շաբաթ՝ 13:00-15:00

 

icon1-1 Դասընթացավար

Լիլիթ Մարտիրոսյան   https://www.linkedin.com/in/gevorgbabayan/

Լիլիթի փորձառնությունը UX/UI ոլորտում սկսվում է 2013 թվականից, երբ նա սկսեց աշխատել որպես front-end ծրագրավորող ամերիկյան  ընկերություններից մեկում: Երկար տարիներ արտասահմանում սովորելուց հետո, 2015 -ին Լիլիթը վերադառնում է Հայաստան և աշխատանքի ընդունվում Synergy International Systems-ում, որպես UI ծրագրավորող: Նա հատուկ աշխատում էր այն հաճախորդների հետ, ովքեր CMS կայքերի լուծումների կարիքն ունեին: Տարիների ընթացքում Լիլիթը դիզայն է դասավանդել բազմաթիվ խմբերի, որոնց շարքում նաև Synergy ընկերության ամենամյա թրեյնինգներոն մասնակցող ուսանողներն էին: 2019-ին նա անցավ աշխատանքի Priotix ընկերություն և մինչ այժմ այնտեղ է աշխատում: Օգնում է բարելավել esport պրոդուկտները, որոնք քանի գնում ավելի հայտնի են  դառնում ամբողջ աշխարհում:

 

  Ձեր ներդրումը

89,000 ՀՀ դրամ
(ներառյալ հարկեր)

Վճարը հնարավոր է կատարել մաս մաս ՝ 44,500 դրամ ամեն ամսվա համար:

  Մասնակիցների քանակ

10-15

 

 Լեզու

Հայերեն, տերմինները և նյութերը անգլերեն