SEO մասնագետի պատրաստում

icon8-1Ներկայիս մրցակցային պայմաններում SEO (Search Engine Optimization)-ն առավել կարևոր է, քան երբեք: Ինչու՞:

  • Որոնողական համակարգերում օրական միլիոնավոր մարդիկ փնտրում են իրենց հարցերի պատասխանները կամ իրենց խնդիրների լուծումները
  • Օգտատերերը վստահում են ոնողական համակարգերին, և նրանց կողմից բանալի բառերի փնտրման ժամանակ որոնողական համակարգերի թոփ դիրքերում հայտնվելը բարձրացնում է վստահությունը կայքի նկատմամբ
  • Որոնողական համակարգերի օգտատերերի մեծամասնությունը (ավելի քանի 65%) սեղմում են հենց  թոփ 5 արդյունքների վրա

Այս կետերի շնորհիվ SEO մասնագետները ունեն մեծ պահանջարկ հատկապես արտասահմանյան թիրախային խումբ ունեցող ընկերություններում:

SEO մասնագետի պատրաստման այս ծրագիրը մասնակիցներին կտրամադրի տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ SEO հիմնական գործիքների և դրանց կիրառման վերաբերյալ: Ծրագրի միջոցով մասնակիցները կիմանան, թե ինչպես են որոնողական համակարգերը աշխատում, ինչպես իրականացնել գրագետ հետազոտություն, օպտիմիզացում էջի վրա և էջից դուրս, տեխնիկական SEO և վերլուծություններ:

icon7-1Այս ծրագրի հիմնական նպատակն է պատրաստել SEO մասնագետներ, ովքեր կտիրապետեն SEO հիմնական գործիքներին և կունենան տեխնիկական գիտելիքներ իրենց աշխատատեղերում կիրառելու համար: 

 icon6-1Ծրագրի հիմնական փուլերը

1. Դասընթացի իրականացում

  • Ինչպես են աշխատում որոնողական համակարգերը
  • Տեխնիկական SEO
  • On-Page SEO
  • Off Page SEO
  • Վերլուծություններ

դասընթացի մանրամասն նկարագիրը՝ անգլերեն լեզվով

2. Նախագծի իրականացում

3. Որակավորման շնորհում

4. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

5. Կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

 Հիմնական արդյունքներ

Ծրագրի ավարտին մասնակիցները կունենան անհրաժեշտ գիտելիքներ SEO առօրյա աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև աշխատանքում առաջացող խնդիրները վերլուծելու և ճիշտ լուծումներ գտնելու համար:

 Նախնական պահանջներ

Անգլերենի իմացություն (upper Intermediate or advanced level)

 Ցանկալի է, որ դասընթացի մասնակիցներն ունենան իրենց անձնական նոութբուքը

icon3-1 Տևողություն

18 ժամ – շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր

icon3-1 Օրացույց

Մեկնարկ՝ Նոյեմբերի 26

Երեքշաբթի, Ուրբաթ

19:15-21:15

icon4-1 Ձեր ներդրումը

59,000 դրամ (ներառյալ հարկերը)

icon1-1 Դասընթացավար

Ռաֆայել Բեգոյան https://www.linkedin.com/in/laura-ambardaryan-2858b5b3/

SEO ղեկավար Renderforest ընկերությունում (հայկական ամենահաջողակ ընկերություններից մեկը՝ հատկապես օրգանական որոնումների տեսանկյունից)

4+ տարվա ծավալուն փորձառություն ոլորտում

Հանդիսանում է մի շարք հոդվածների հեղինակ romarketing.am կայքում

Առանձնահատուկ գործունեություն է ծավալել այնպիսի կայքերում, ինչպիսիք են seroundtable, fitsmallbusiness and databox

 

 Մասնակիցների քանակը

մինչև 15

  Լեզու

Հայերեն (տերմինները և նյութերը անգլերեն)