SEO (Search Engine Optimization) մասնագետի պատրաստում

Ներկայիս մրցակցային պայմաններում SEO (Search Engine Optimization)-ն առավել կարևոր է, քան երբեք: Ինչու՞

  • Որոնողական համակարգերում օրական միլիոնավոր մարդիկ փնտրում են իրենց հարցերի պատասխանները կամ իրենց խնդիրների լուծումները
  • Օգտատերերը վստահում են որոնողական համակարգերին, և նրանց կողմից բանալի բառերի փնտրման ժամանակ որոնողական համակարգերի թոփ դիրքերում հայտնվելը բարձրացնում է վստահությունը կայքի նկատմամբ
  • Որոնողական համակարգերի օգտատերերի մեծամասնությունը (ավելի քանի 65%) սեղմում են հենց  թոփ 5 արդյունքների վրա

Այս կետերի շնորհիվ SEO մասնագետները ունեն մեծ պահանջարկ հատկապես արտասահմանյան թիրախային խումբ ունեցող ընկերություններում:

Այս ծրագիրը Ձեզ կտրամադրի On-Page և Off-Page օպտիմիզացիայի տեխնիկաներ՝ հնարավորություն տալով ուսումնասիրել և սովորել SEO-ի ամենաարդյունավետ ռազմավարությունները` Google-ում առաջնային դիրքեր զբաղեցնելու համար: Դուք ոչ միայն կտիրապետեք SEO-ի ամենակարևոր գործիքներին, այլև կկարողանաք մտածել և գործել որպես SEO-ի պրոֆեսիոնալ մասնագետ:

icon7-1 Ու՞մ համար է ծրագիրը

Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են՝

  • Իրենց առցանց լսարանը դարձնել միջազգայնորեն հասանելի
  • Սկսել և խթանել սեփական առցանց բիզնես (բլոգգինգ, առցանց ծառայություններ, թվային գործակալություն, առցանց ամսագրեր, վեբ ձևավորում, վեբ մշակում և այլն)
  • Բարձրացնել իրենց վեբ կայքի հաճախելիությունը
  • Որոնողական համակարգերից ստանալ ավելի շատ քանակով click-եր
  • Տրամադրել SEO-ի տեղական և միջազգային  ֆրիլանս առցանց ծառայություններ՝ ղեկավարելով սեփական ժամանակը և վերածելով այն գումարի
  • Ընդլայնել հորիզոնները թվային աշխարհում և նոր երկրներում ձեռք բերել նոր սպառողներ

icon6-1Ծրագրի հիմնական փուլերն են`

1. Դասընթացի իրականացում

  • SEO-ի հիմունքները և աշխատելու ձևերը: on-Page SEO
  • Բանալի բառերի վերջնական ուղեցույց
  • Տեխնիկական, Տեղային & հեռախոսային SEO
  • Վեբ կայքեր և SEO-Friendly կոնտենտ
  • Link-երի կառուցում
  • SEO գործիքներ, Chrome Extensions & WP Plugins
  • Google-ի գործիքներ
  • UX & SEO, SEO Mini Task

— UX & SEO

— UX vs SEO

  • SEO -ն՝ 2020-ին

ծրագրի մանրամասն նկարագրություն

2. Թեստավորում

3. Որակավորման շնորհում

4. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

5. Կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Հիմնական արդյունքներ՝ 

Ծրագրի մասնակիցները կկարողանան՝

  • Ունենալ համապատասխան գիտելիքներ այն հիմնական ռազմավարությունների վերաբերյալ, որոնց միջոցով բիզնես կայքերը գրավում  են որոնողական համակարգերի թոփ դիրքերը
  • Հեշտությամբ ուսումնասիրություն կատարել, գտնել և արդյունավետ օգտագործել ճիշտ բանալի բառերը`որոնման առաջնային հատվածում հայտնվելու համար
  • Ուսումնասիրել և սովորել իրենց մրցակիցներից առաջ անցնելու և իրենց կայքի վարկանիշի ու այցելությունների բարձրացման ամենաարդյունավետ եղանակները
  • Հետազոտել On-Page և Off-Page SEO ռազմավարությունները՝ վեբ կայքերի հաճախելիությունն ավելացնելու համար
  • Տիրապետել գործնականում կիրառված, փորձարկված SEO մարտավարություններին
  • Ունենալ վերջնական բաղադրատոմս և SEO-ի ամենաարդյունավետ ռազմավարությունները՝ թվային աշխարհում SEO-ի փորձագետ դառնալու համար

 Հիմնական պահանջներ

  • Անգլերենի իմացության առնվազն B1 մակարդակ (քանի որ բոլոր փաստաթղթերը, ուսումնառության աղբյուրներն ու տերմիններն անգլերենով են)
  • Վերլուծական մտածողություն
  • Սեփական նոթբուքի առկայությունը խիստ ցանկալի է

icon3-1 Տևողություն

20 ժամ

Օրեր՝ երկուշաբթի, ուրբաթ

19:00-21:00

icon4-1 Ձեր ներդրումը

59.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկեր)

icon1-1 Դասընթացավար

Ալբերտ Բադալյան 

Ալբերտ Բադալյանը բիզնեսի և թվային մարքեթինգի մասնագետ է, ով ունի ավելի քան 6 տարվա աշխատանքային փորձ թվային մարքեթինգի և SEO-ի ոլորտում: Լինելով SEO-ի փորձագետ, Ալբերտն աշխատել է բազմաթիվ բիզնեսների, ապրանքանիշերի և ՏՏ ոլորտի startup-ների, մարքեթինգի, իրավագիտության,  էլեկտրոնային առևտրի և այլ ոլորտների ընկերությունների հետ խորհրդատվություն անցկացնելով և օգնելով նրանց կիրառել SEO-ի առավել արդյունավետ և առաջխաղացման ենթակա մեթոդները իրենց մարքեթինգային ռազմավարությունների մեջ:

Մասնակիցների քանակ

մինչև 15

  Լեզու

Հայերեն (նյութեր, տերմիններ՝ անգլերեն)