SALESmarathon Start

7 ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԵԽՆԻԿԱ`

ԿՏՐՈՒԿ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՎԱՃԱՌՔՆԵՐԸ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

icon8-1 Մեթոդները, որոնք աշխատում էին նախկինում, այլևս ակտուալ չեն։ Վաճառքի նույն գործիքները, նույն սքրիպտները կիրառել ներկայումս, մեղմ ասած, արդյունավետ չեն։

Քո բիզնեսին անհրաժեշտ են նոր մոտեցումներ՝ իրական հաճախորդի ներգրավելու նպատակով։

Միայն իրական պրակտիկայի վրա հիմնված այս սեմինարի ընթացքում դու կստանաս 7 հստակ գործիք, որոնք կբերեն վաճառքների աճին՝ անորոշության պայմաններում։

icon7-1 Ու՞մ համար է SALESmarathon-ը՝

  • Բիզնեսի սեփականատերերի
  • Տնօրենների
  • Վաճառքի մասնագետների
  • Վաճառքի բաժնի ղեկավարների
  • Կոմերցիոն տնօրենների
  • Բոլոր նրանց, ովքեր ուզում են ոչ միայն պահպանել իրենց վաճառքները Covid 19-ի ընթացքում, այլև բարձրացնել լրիվ նոր մակարդակի։

Ինչ որ մեկը կմտածի դա անհնար է, բայց ոչ նրանք, ովքեր ապահովում են կայուն աճ։

icon5-1 Ի՞նչ ենք անելու SALESmarathon-ի  ընթացքում

Այն իրականացվելու է ինտերակտիվ եղանակով` հնարավորություն տալով Քեզ ազատ արտահայտել Քո մտքերը, գաղափարները, մոտեցումները, մտահոգություններն ու առաջարկությունները:

Դասընթացի ընթացքում կիրառվող խմբային և անհատական աշխատանքները, մտագրոհները, տեխնիկաների պրակտիկ փորձարկումներն ու վերլուծությունները Քեզ կօգնեն «Քոնը» դարձնել այն գործիքները, որոնք բարձրացնում են ՎԱՃԱՌՔԻ ԿՈՆՎԵՐՍԻԱՆ և ԳՈՐԾԱՐՔԻ ՄԻՋԻՆ ԱՐԺԵՔԸ՝ այս ժամանակահատվածում։

 Ինչո՞ւ մասնակցել

Պատկերացրու Դու արդեն գիտես, թե ինչպես աճեցնել վաճառքների ծավալը Covid 19-ի ընթացում։ Եվ ոչ թե ցանկացած գնով, այլ՝ մեծացնելով շահույթը։ Եվ ոչ թե պարզապես գորրծիքակազմին ես տիրապետում, այլ ունես հենց Քո անձնական գործողությունների պլանը։

Ցանկալի՞ իրավիճակ է։ Դե ուրեմն գործի՛ր՝ գրանցվիր։

icon5-1 Հավելյալ առավելություններ

  • Դու կստանաս օգտակար հոդվածներ, գրքեր, որոնք կօգտագործես մշտապես
  • Դու կդառնաս Quick Start Community-ի անդամ՝ մասնակցելով միայն մեր մասնակիցների, թրեյներների, գործընկերների համար նախատեսված պանելային քննարկումներին, փորձի փոխանակման երեկոներին, ինտելեկտուալ խաղերին (պատկերացնու՞մ ես ինչ նեթվորքինգ ձեռք բերելու հնարավորություն է)
  • Դու կստանաս 10 000 դրամի չափով նվեր քարտ, որը ոչ միայն կարող ես օգտագործել այլ ծրագրերի մասնակցելիս, այլև՝ կարող ես նվիրել Քո այն ընկերոջը, ով կգնահատի ինքնազարգացման և կարիերայի աճի իրական հնարավորությունը
  • Իսկ եթե ծրագրին դրսևորես ակտիվ մասնակցություն և Սամվել Գևորգյանին կարողանաս զարմացնել Քո գաղափարներով՝ կստանաս 45 րոպե անվճար խորհրդատվություն BSC  ընկերության ամենափորձառու փորձագետներից մեկի կողմից + Սամվել Գևորգյանի  «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը, որը 2019-ի Best Seller է։
  • Մնացած անակնկալների մասին կխոսենք տեղում 😉

icon1-1 Սեմինարը կվարի

Սամվել Գևորգյանը

Սամվել Գևորգյանը հիմնել է 4 հաջողակ ընկերություն։ Վաճառքների թեմայով իրականացրել է 70+ բաց և կորպորատիվ դասընթաց Հայաստանում և արտերկրում, իրականացրել է 50+ խորհրդատվական պրոյեկտ՝ վաճառքների աճի ուղղությամբ։Սամվել Գևորգյանը «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» բեստսելլեր դարձած գրքի հեղինակն է:

Սամվել Գևորգյանը այս ծրագիրը մշակել է հենց իր սեփական բիզնեսների հաջողության պատմությունների, ինչպես նաև խորհրդատվական պրոյեկտների հիման վրա, որոնց մի մասը հենց Covid 19-ի ընթացքում են գրանցել շեշտակի աճ։

 Օրեր

Հուլիսի 6. 8. 10

 Ժամը 18։30

Վայրը՝ ՕՆԼԱՅՆ

icon4-1 Ձեր ներդրումը

28.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկեր)