QA (Որակի Ապահովման) մասնագետի պատրաստում

icon8-1 Ներկայումս ՏՏ ոլորտում կտրուկ աճում է որակի ապահովման (QA) մասնագետների պահանջարկը։ Որակի ապահովման մասնագետների հիմնական դերը ՏՏ ոլորտում ծրագրի ստեղծման ընթացքում աննկատ մնացած սխալները հայտնաբերելն  է։ Ուստի զարմանալի չէ, որ գրեթե բոլոր ՏՏ ընկերություններն ունեն QA մասնագետի հաստիք:

icon7-1Quick Start-ի այս ծրագրի նպատակն է պատրաստել որակավորված QA մասնագետներ և օգնել նրանց մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ։

Դասընթացը ծանոթացնում է թեստավորման հիմնական գաղափարների, մեթոդների, գործիքների և գործընթացների հետ: Դասընթացը ներառում է նաև կիրառական դասաժամեր իրական նախագծի վրա: Ծրագիրը հիմնականում նախատեսված է սկսնակների համար, ովքեր ցանկանում են մտնել  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ՝ որպես որակի ապահովման մասնագետ:

 icon6-1Ծրագրի հիմնական փուլերն են

  • Ծրագրի ներկայացման դաս (մարտի 2-ին)
  •  ISTQB Foundation Level միջազգային ծրագիր
  • Թեստավորման հիմունքները
  • Թեստավորում SDLC-ի ընթացքում
  • Թեստավորման ստատիկ տեխնիկաներ
  • Թեստավորման դինամիկ տեխնիկաներ
  • Թեստավորման կառավարում
  • Թեստավորման գործիքներ
  • Ավտոմատ տեստավորման առանձնահատկությունները և կիրառությունները
  • AGILE մեթոդոլոգիա, SCRUM Framework
  • Տարբերակների ղեկավարում (Release Management)
  • Արդիական գործիքներ, որոնք օգտագործվում են տարբերակների և թեստերի կառավարման գործընթացներում (օրինակ` Jira. VSTS, TestRail, GitHub…)
  • Ծանոթացում աշխատանքային միջավայրին. այցելություն IT ընկերություն
  • Ավարտական քննություն, սերտիֆիկատի շնորհում
  • Խորհրդատվություն մասնակիցներին հետագա մասնագիտական զարգացման հարցերում
  • CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն և կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար)

Հիմնական արդյունքներ

Դասընթացի ավարտին բարձր արդյունքներ ցուցաբերած մասնակիցները ձեռք կբերեն բավարար փորձառություն՝ աշխատելու ՏՏ ոլորտում՝ որպես QA սկսնակ մասնագետներ։

 Նախնական պահանջներ

  • անգլերենի իմացություն տեխնիկական գրականություն ընթերցելու համար
  • դպրոցական մակարդակի մաթեմատիկական գիտելիքներ
  • տարրական համակարգչային գիտելիքներ

icon3-1 Տևողություն

35 ժամ` 14 դաս — շաբաթը 2 անգամ, յուրաքանչյուր դասը 2.5 ժամ

 

icon4-1Ձեր ներդրումը

79,000 դրամ
(ներառյալ հարկեր)

icon1-1 Դասընթացավար
Արամայիս Հովհաննիսյան 

Արամայիսը հանդիսանում է Quality Testing Lab –ի հիմնադիր և ծրագրային թեստավորման ավագ մասնագետ: Ծրագրային թեստավորման ավագ մասնագետի հաստիք է զբաղեցնում նաև Trellis Inc-ում: Երկու դերերում էլ նա պատասխանատու է հաճախորդների կարիքների բավարարման համար՝ ինչպես նախագծերի ծրագրային, այնպես էլ գործառույթների թեստավորման գործում: Հանդիսանում է “ArmSTQB — ISTQB հայկական հարթակ”-ի անդամ և “Որակի Ապահովման Մասնագետների Հայկական Միության” անդամ:

Արամայիսը մասնագիտացված է թեստավորման և ծրագրային ապահովման ամբողջ գործընթացում դրա ազդեցության մեջ: Նա նաև գրում է հոդվածներ՝ կիսվելով իր գիտելիքներով և փորձով ծրագրային թեստավորման և թեստավորման թիմի ղեկավարման գործում:

 Մասնակիցների քանակ

Մինչև 15

  Լեզու

Հայերեն, տերմինները և նյութերը՝ անգլերեն