Պրոդուկտ մենեջերի պատրաստում

Պրոդուկտի մենեջերը ներգրավված է պրոդուկտի ստեղծման աշխատանքների տարբեր փուլերում՝ սկսած գաղափարների մշակումից մինչև ծրագրի հանձնումը, ինչպես նաև մեծ դեր ունի որոշումների կայացման և ծրագրի ստեղծագործական հատվածի համար։ Պրոդուկտի մենեջերը նաև կապող օղակ է թիմերի և պատվիրատուների միջև՝ ապահովելով հաղորդակցումը կողմերի միջև, սահմանելով ծրագրի տեսլականը և զարգացման ռազմավարությունը։

Ծրագրի հիմնական նպատակն է պատրաստել մասնագետներ, ովքեր կկարողանան մշակել և ստեղծել իրենց սեփական պրոդուկտը, պատրաստ կլինեն աշխատել այս մասնագիտությամբ կամ ստեղծել իրենց startup-ը:

Ովքեր կարող են մասնակցել՝

Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր՝

  • Ունեն համապատասխան գիտելիքներ, վերլուծական մտածողություն և ցանկանում են աշխատել IT ոլորտում
  • Սկսնակ պրոդուկտի ղեկավար են կամ ընդհանրապես չունեն փորձ այս ոլորտում
  • Սիրում են պրոդուկտներ ստեղծել
  • Սիրում են մարդկանց ուրախանցնել ))

icon6-1Ծրագրի հիմնական փուլերն են՝

1.Դասընթացի իրականացում

ծրագրի մանրամասն նկարագրություն

2. Որակավորման շնորհում

3. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

4. Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար)

Հիմնական արդյունքներ

  • Ամբողջական product management-ի տիրապետում (գաղափարից-իրականացում)
  • Սեփական պրոդուկտի աահմանում և ձևավորում
  • Մոդելների կառուցում
  • Ինչպես օգտագործել ոլորտի հիմնական գործիքները
  • Շուկայի ուսումնասիրություն. Ձեր հակառակորդների թուլությունների բացահայտում
  • Պրոդուկտի արագ հաստատում

Նախնական պահանջներ

  •  Անգլերենի միջին կամ բարձր մակարդակի իմացություն

Ցանկալի է, որ դասընթացի մասնակիցներն ունենան իրենց անձնական նոութբուքը

icon3-1Տևողություն

28 ժամ

 Օրեր

Մեկնարկ՝ մարտի 31

Երեքշաբթի (19:00- 21:00),
Շաբաթ (16:30-18:30)

Վայրը՝ ONLINE

icon4-1Ձեր ներդրումը

87,000 ՀՀ դրամ (ներառված հարկեր)

icon1-1 Դասընթացավար

Սարգիս Բուդաղյան https://www.linkedin.com/in/khachatur-vantsyan-8ab05083/

ավագ պրոդուկտի մենեջեր  “DISQO” -ում

Սարգիսը փորձառու պրոդուկտի մենեջեր է , ով այդ ոլորտում ունի 6+ տարվա փորձ: Հմտացած է նաև web և mobile ծրագրավորմամբ, թիմերի ղեկավարմամբ և պրոդուկտները գաղափարից մինչև իրականացում հասցնելու մեջ. այդ ոլորտում ունի 5 տարվա փորձ: Մասնակցել է տարբեր հանրային քննարկումների ինչպես AUA կամ HeroHouse: 2013 թվականից սկսած նա աշխատում է որպես Պրոդուկտի մենեջեր տարբեր ընկերություններում՝

  • 2012-2014/ SFL,Պրոդուկտի մենեջեր
  • 2014/ SCDM, Պրոդուկտի մենեջեր
  • 2015-2016/Plexonic, Պրոդուկտի մենեջեր
  • 2016-2018/ Ginosi Apartels & hotels/ Ավագ պրոդուկտի մենեջեր

Այժմ նա աշխատում է DISQO ընկերությունում որպես ավագ պրոդուկտի մենեջեր: Այստեղ, նա հիմանկանում է զբաղվում է օգտվողների տվյալների հավաքագրմամբ:

Մասնակիցների քանակ

մինչև 15

Լեզու

Հայերեն, տերմինները և նյութերը անգլերեն