PR մասնագետի պատրաստում

 Անկախ գործունեության ոլորտից, PR մասնագետներն անհրաժեշտ են ցանկացած ընկերության: PR մասնագետների խնդիրն է վերհանել ընկերության ուժեղ կողմերն ու առավելությունները և դրանց մասին տեղեկացնել թիրախային լսարանին հաղորդակցության տարբեր ուղիների միջոցով: PR մասնագետների շնորհիվ տվյալ ընկերության թիրախային խումբն իմանում է կազմակերպության այն արժեքների մասին, որոնք հնարավոր չէ փոխանցել հասարակ գովազդային հաղորդագրությունների միջոցով:
PR մասնագետների աշխատանքը բավական հետաքրքիր է, ներառում է տարբեր միջոցառումների կազմակերպում, PR արշավների պլանավորում և իրականացում, հաղորդակցություն տարբեր մեդիա տեսակների միջոցով:

Ծրագրի նպատակն է` պատրաստել պրակտիկ մասնագետներ, ովքեր կտիրապետեն անհրաժեշտ գործիքների և հմտությունների և կկարողանան ծրագրի ավարտից անմիջապես հետո աշխատանքի անցնել տարբեր բնագավառներում գործող ընկերություններում որպես PR մասնագետ:

icon7-1Այս ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համարովքեր՝

  • ցանկանում են աշխատել որպես PR մասնագետներ, սակայն չունեն բավարար մասնագիտական գիտելիքներ,
  • կարիք ունեն վերապատրաստման

icon6-1 Ծրագրի փուլերն են՝

Դասընթացի իրականացում

Դասընթացի մանրամասն նկարագրություն

2. Գործնական այց PR գործակալություն. Ծանոթացում աշխատանքային միջավայրին
3. Ավարտական նախագծի ներկայացում և որակավորման շնորհում
4. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն և կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

icon5-1 Հիմնական արդյունքներ

Ծրագրի ավարտին մասնակիցները՝ 

  1. Կտիրապետեն PR գործիքների և տարբեր հաղորդակցման տեխնիկաների
  2. Կսովորեն հաղորդակցվել ԶԼՄ-ների հետ
  3. Կկարողանան կազմակերպել և կառավարել միջոցառումներ, ինչպես նաև պլանավորել և իրականացնել PR արշավներ

icon3-1 Տևողություն

18 ժամ` շաբաթական 2 անգամ

 Օրացույց

Մեկնարկ՝ Հոկտեմբերի 15-ին, ժամը՝ 19:00

Օրեր՝

Երեքշաբթի, ուրբաթ` ժամը 19:00-21:00

 

icon4-1 Ձեր ներդրումը

45,000 դրամ  (ներառյալ հարկեր)

icon1-1 Դասընթացավար

Էմմա Սարգսյան   

Էմմա Սարգսյանն ունի ավելի քան 10 տարվա փորձ PR-ի, միջոցառումների կառավարման ոլորտներում: Նա ունի երկու մագիստրոսական աստիճան (ՀՊՏՀ; Լոնդոնի Համալսարանական Քոլեջ): 2005-ից նա ընդգրկված է այնպիսի ընկերությունների PR աշխատանքներում, ինչպիսիք են «Հեյֆեր Ինթերնեյշնլ» ընկերությունը, Aeplac, Mediareach գովազդային ընկերությունը, Համաշխարհային բանկը, Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության աջակցող ծրագիրը: Այժմ նա «Սեյջ» ընկերության հիմնադիր տնօրենն է, դասավանդում է հանրային կապեր և գովազդ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: Էմման անցկացրել է ավելի քան 20 դասընթաց ՀՊՏՀ ուսանողների, Հայաստանի Խաղաղության Կորպուսի, «Հեյֆեր Ինթերնեյշնլ» ընկերության և Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության աջակցող ծրագրի համար: Շատ շուտով նա պատրաստվում է MasterClass վարել Լոնդոնի D&AD փառատոնի շրջանակներում:

 Մասնակիցների քանակ

10-15 հոգի

Լեզու

Հայերեն