Agile Project Management

Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամբողջ աշխարհում մեծ թափով զարգացող ճյուղ է: Բացի այդ, անկախ բնագավառից, գրեթե բոլոր ընկերությունները իրենց բիզնեսը առաջ մղելու համար կախված են տեխնոլոգիաներից, ինչը նշանակում է, որ կա ՏՏ նախագծերի կառավարիչների շատ մեծ պահանջարկ:

Այս ծրագիրը կփոխանցի ՏՏ ոլորտում կիրառվող Agile նախագծերի կառավարման խորացված գիտելիքներ, գործընթացների կառավարման, արդյունավետ թիմերի ձևավորման և բարձրորակ ու ժամանակին պրոդուկտների ներկայացման տեխնիկաներ և գործիքներ։

Ծրագիրը հիմք է հանդիսանում Agile ոլորտի սերտիֆիկացումներ ձեռք բերելու համար։

icon7-1 Ու՞մ համար է ծրագիրը

Այս ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր՝

  • ունեն նախագծերի կառավարման տարրական գիտելիքներ,
  • հանդիսանում են նախագծերի սկսնակ կառավարիչներ։

icon6-1Ծրագրի հիմնական փուլերն են`

  1. Ծրագրի իրականացում
  • Agile-ի ներկայացում
  • Թիմի կառավարում, Շահառուների ներգրավում
  • Scrum. ծառայող առաջնորդություն
  • Այլ framework-եր և մեթոդոլոգիաներ
  • Արժեքի վրա հիմնված զարգացում
  • Գնահատում և չափագրում
  • Պլանավորում
  • Արդյունավետության հիմնական ցուցանիշները (KPIs)
  • User Story-ների կազմում
  • Ծրագրերի զարգացման կենսացիկլ

Ծրագրի մանրամասն նկարագիրը

2.Մասնակիցների կողմից իրականացված նախագծերի ներկայացում

3․ Որակավորման շնորհում

4. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

5. Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքներ ցուցաբերած մասնակիցների համար):

Հիմնական արդյունքներ՝

Մասնակիցները ձեռք կբերեն Agile մտածելակերպ, կսովորեն ինչպես ստեղծել արդյունավետ թիմ, ինչպես կարգավորել ՏՏ գործընթացները և լուծել խնդիրները: Նրանք կկարողանան իրենց նախագծերում կիրառել պահանջված Agile մեթոդները  և օգտագործել տեխնիկաներ` նախագծերի առավել պրոֆեսիոնալ կառավարելու համար:

 Նախնական պահանջներ

  • Նախագծերի կառավարման տարրական հմտություններ
  • Նախագծերի թիմում աշխատանքային փորձը կլինի առավելություն
  • Անգլերենի իմացությունը պարտադիր է (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ)

Ցանկալի է, որ դասընթացի մասնակիցներն ունենան իրենց անձնական նոութբուքը

icon3-1 Տևողություն

26 ժամ՝ շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր

Ժամանակացույց

Մեկնարկ՝ դեկտեմբերի 15

երեքշաբթի, ուրբաթ` 19:00-21:00

icon4-1 Ձեր ներդրումը

79000 ՀՀ դրամ (ներառյալ հարկեր)

icon1-1 Դասընթացավար

Եպրաքսիա  Հովհաննիսյան, PMP®, PMI-ACP® https://www.linkedin.com/in/yepraksia-hovhannisyan/

ՏՏ նախագծերի կառավարիչ, VOLO ընկերություն

Եպրաքսիան ՏՏ նախագծերի կառավարման ոլորտում ունի 4+ տարվա փորձառություն։ Ներկայումս աշխատում է VOLO ընկերությունում։ Նա հանդիսանում է PMI և PMI Armenia անդամ:

 Մասնակիցների քանակ

Մինչև 15

 Լեզու

Հայերեն, տերմինները և նյութերը՝ անգլերեն