Mastering Scrum

icon8-1 Շատ կազմակերություներ են ադապտացնում Agile-ը Scrum-ի միջոցով: Նրանք թիմեր են ստեղծում և այդ թիմերի համար Scrum Master-ներ են նշանակում: Scrum Master-ը օգնում է թիմերին հասնել ինքնակազմակերպված լինելուն, ինչպես նաև պահպանել Scrum արժեքները և ավանդույթները: Scrum-ը ամենատարծված agile framework-ն է փոքր  թիմերի համար:

Ծրագրի հիմնական նպատակը սկսնակ Scrum Master-ներ պատրաստելն է: Ծրագիրը հիմնականում հիմնված է գործնական աշխատանքների (case study-ներ, խաղերի) վրա. ծրագրի ընթացքում մասնակիցները կծանոթանան իրական ձախողումների և հաջողությունների պատմությունների հետ, որոնք լիովին վերցված են իրական կյանքից:

 icon6-1 Ծրագրի հիմնական փուլերն են

1.Դասընթացի իրականացում

ծրագրի մանրամասն նկարագրություն

2. Որակավորման շնորհում

3. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

4. Կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար)

 Հիմնական արդյունքներ

Ծրագրի ավարտին, մասնակիցները լիովին կտիրապետեն Scrum Guide-ին, Պրոդուկտ մենեջերների և ընկերության այլ աշխատակիցների հետ ճիշտ աշխատելաոճին, և որ ամենակարևորն է՝ կկարողանան աշխատել որպես սկսնակ Scrum Master:

 Նախնական պահանջներ

  • Անգլերենի իմացություն (առնվազն B1 մակարդակ)
  • Մասնակցություն հետևյալ դասընթացներից մեկին՝ Product Owner, Product/Project Manager, Business Development Officer
  • Ցանկալի է agile-ով աշխատելու փորձ կամ agile-ի սկզբունքներին տիրապետում
  • Վերլուծական մտածելակերպ

 icon3-1Տևողություն

16 ժամ, 8 դաս

 Օրեր

Մեկնարկ՝ հունիսի 17

Չորեքշաբթի (19:00-21:00)

Շաբաթ (11:00-13:00)

icon4-1Ձեր ներդրումը

79,000 ՀՀ դրամ

(ներառյալ հարկերը)

icon1-1Դասընթացավար

Հրայր Մովսիսյան

“bressly ընկերության հիմնադիր տնօրեն, Agile Coaching Team-ի ղեկավար “Bet Construct” ընկերությունում

“agile community by bressly”-ի համահիմնադիր

Հրայրը Agile-ի փորձառու մասնագետ է, ով աշխատել և այժմ էլ աշխատում է այդ բնագավառում: Եղել է Agile նախագծերի ղեկավար “Menu Group UK Limited”-ում ընկերությունում: Այժմ նա “Bet Construct” ընկերությունում ստանձնում է Agile Coaching Team-ի ղեկավարի հաստիքը։ Նա աշխատել է ավելի քան 20 development թիմերի հետ 3 տարբեր կազմակերպություններում, որպես Scrum Master:

2018 թվականին, երբ նա դեռ Agile-ի սկսնակ մաստագետ էր, ստեղծում է “agile community”-ին, որի հիմնական նպատակը՝ կապել տարածաշրջանում այդ ոլորտի մասնագետներին ու սկսնակներին, փորձի փոխանակման միջոցառումներ կազմակերպել ու նոր համատեղ ուսումնասիրություններ կատարել։ Մինչ այժմ էլ “agile community”-ին գործում է հենց այդ սկզբունքով, ու անում է ամեն բան ոլորտի նորեկներին աջակցելու համար։ Community-ին ունի ավելի քան 100 մասնակից: “Agile Alliance”-ում գրանցված է agile community-ն որպես գրանցված տարածաշրջանային մասնագիտական խումբ։

2019 թվանականին Հրայրը հիմնում է “bressly-agile marketing and sales” ընկերությունը, հանդիսանում է ընկերության հիմնադիր տնօրեն:

Մասնակիցների քանակ

Մինչև 13

Լեզու

Հայերեն, տերմինները և նյութերը՝ անգլերեն