Ինչպե՞ս զարգացնել և բարելավել հմտությունները և գիտելիքները, որոնք անհրաժեշտ են կառավարման և առաջնորդության բարձր մակարդակի ունակություններ պահանջող պաշտոններում հաջողության հասնելու համար, որն անմիջականորեն կապված է աշխատակիցների ներգրավման և հզորացման հետ:
Այս ինտերակտիվ դասընթացը Ձեզ հնարավորություն կընձեռի ձեռք բերել և զարգացնել մի շարք հմտություններ և գործիքակազմ, որոնք կօգնեն.
- հաղթահարել առաջնորդման դերում հանդիպած լուրջ մարտահրավերները,
- ձեռք բերել արդյունավետ առաջնորդներին հատուկ մտածողություն, հմտություններ և վարքագիծ,
- ներգրավել, հզորացնել աշխատակիցներին,
- հաջողության հասնել մրցակցային միջավայրում , ապահովել համագործակցության և թիմային կատարողականի ավելի բարձր մակարդակ:
Ծրագրի հիմնական թեմաները
Արդյունավետ թիմի կառուցում
- Ղեկավար, թե՞ առաջնորդ
- Կազմակերպության կենսացիկլի (Lifecycle) փուլեր
- Թիմակիցների տեսակները
- Թիմային արդյունավետություն
- Առաջնորդի դերը՝ առողջ թիմ կառուցելու գործում
Էմոցիոնալ բանականությամբ առաջնորդություն
- Արժեքների վրա հիմնված, բարձր էմոցիոնալ բանականությամբ կառավարում
- Արդյունավետ հաղորդակցություն
- Փոփոխությունների կառավարում
- Ի՞նչը փոխել հայելու մեջ
- Կոնֆլիկտների կառավարում
Մոտիվացիա
- Ներքին և արտաքին մոտիվացիա
- Մոտիվացնող միջավայրի ստեղծում
- Ինչպե՞ս սպանել մոտիվացիան
Կատարողականի կառավարում
- Ի՞նչ է կատարողականի կառավարումը
- Կատարողականի գնահատման կարևորությունը
- Կառուցողական հետադարձ կապի ապահովում
- Աշխատակիցների զարգացում
Որոշման կայացում
- «Տուփից ներս» և «տուփից դուրս» մտածողություն
- Որոշումների կայացման վրա ազդող գործոններ
- Որոշումների կայացման մոդելներ
Իրավիճակային առաջնորդություն
- Իրավիճակային առաջնորդության տարբեր մոտեցումներ
- Աշխատակիցների հասունության մակարդակները և դրանց համապատասխան կառավարումը
- Աշխատակիցների ներգրավում/հզորացում
- Պատվիրակում և այլն
Դասընթացի ընթացքում կկիրառվեն իրավիճակային քննարկումներ, խմբային աշխատանքներ, դերային խաղեր և այլ ինտերակտիվ գործիքներ:
Հիմնական արդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն կամ կխորացնեն իրենց գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են հզորացնող և ոգեշնչող ղեկավար-առաջնորդ լինելու համար:
Մեկնարկը
Փետրվարի 24
Տևողություն
12 ժամ
Օրեր՝ փետրվարի 24, 26, 28, մարտի 2
Ժամեր՝ 18:00-21:00
Ձեր ներդրումը
57,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկեր)
Դասընթացավար
Միջազգայնորեն սերտիֆիկացված դասընթացավար, ով ունի ղեկավարման և մասնագիտական դասընթացների իրականացման ավելի քան 20 տարվա փորձ՝ կրթական, բանկային, միջազգային նախագծերի և այլ ոլորտներում: Նրա պորտֆոլիոն ներառում է այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Ինեկոբանկը, Ամերիաբանկը, ՊրոԿրեդիտ Բանկը, Մոնիտիսը, Սիներջին, Կինո Սթարը, WWF և այլն:
Մասնակիցների քանակ
մինչև 15
Լեզու
Հայերեն (նյութեր, տերմիններ՝ անգլերեն)