JIRA Agile for PMs

JIRA-ն Agile թիմերի կողմից կիրառվող #1 ծրագրային գործիքն է: Fortune 100 ընկերությունների ավելի քան 70%-ը կիրառում է JIRA:

ՏՏ ընկերություններում JIRA-ի գիտելիքներ պահանջվում են մի շարք պաշտոնների դեպքում (JIRA ադմինիստրատորներ, Scrum Master-ներ, QA մասնագետներ, Software Engineer-ներ, Նախագծերի կառավարիչներ և այլն):

Այս դասընթացը նախատեսված է սկսնակ ՏՏ նախագծերի կառավարիչների համար, ովքեր իրենց առաջին քայլերն են անում JIRA-ում, ինչպես նաև նրանց համար, ովքեր օգտագործում են JIRA և ցանկանում են բացահայտել այս գործիքի անսահման հնարավորությունները:

Դասընթացի ավարտին յուրաքանչյուր մասնակից կկարողանա ինքնուրույն ստեղծել և կառավարել բարդ Agile նախագծեր, կարգավորել և ադապտացնել պրոցեսներ իր թիմի օրինակով, ստանալ հաշվետվություններ JIRA-ի միջոցով և ինտեգրացնել JIRA-ն այլ գործիքների հետ։

Դասընթացի նպատակ

Դասընթացի հիմնական նպատակն է մասնակիցներին փոխանցել աշխատաշուկայում JIRA-ի հետ աշխատելու հիմնական հմտությունները, ինչպես նաև աջակցել Agile թիմերի աշխատանքին՝ լավագույն և հեշտ կարգավորվող գործիքի՝ JIRA- ի միջոցով։

icon6-1Ծրագրի հիմնական թեմաներ

  1. Բացահայտենք Agile-ը միասին
  2. Jira հաշվետվություններ և դեշբորդեր
  3. Jira-ի Agile բորդերի օգտագործումը Agile պրոյեկտների ղեկավարման ոլորտում
  4. Բորդերի ստեղծումն ու փոփոխումը՝ կախված բիզնես պահանջներից
  5. Դերերի և օգտագործողների կարգավորումներ
  6. Jira-ի Agile հաշվետվությունների օգտագործում
  7. Պրոյեկտի վերաբերյալ տեղեկատվության մշակում JQL-ի միջոցով
  8. Տարբեր իշյուների, դաշտերի և սքրինների ստեղծում և կարգավորում
  9. Աշխատանքային տարբեր ընթացքների (workflow) կարգավորում և հարմարեցում ընթացիկ պրոյեկտի պահանջներին
  10. JIRA-ի ադմին կարգավորումներ
  11. Confluence և Atlassian-ի այլ գործիքներ նախագծերի կառավարիչների համար

 Հիմնական արդյունքներ

Դասընթացի ավարտին յուրաքանչյուր մասնակից կկարողանա ինքնուրույն ստեղծել և կառավարել բարդ Agile նախագծեր, կարգավորել և ադապտացնել պրոցեսներ իր թիմի օրինակով, ստանալ հաշվետվություններ JIRA-ի միջոցով և ինտեգրացնել JIRA-ն այլ գործիքների հետ։

Դասընթացի ավարտին կիրականացվի մասնակիցների վերջնական թեստավորում և որակավորման շնորհում:

Նախնական պահանջներ

  • Անգլերենի իմացություն (առնվազն B1 մակարդակ)
  • JIRA-ով աշխատելու փորձը ցանկալի է
  • Որպես PM կրթությունը/աշխատանքային փորձը ցանկալի է
  • Սեփական նոթբուքի առկայությունը խիստ ցանկալի է։

icon3-1 Տևողություն

24 ժամ

icon4-1Ձեր ներդրումը

59,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)

icon1-1Դասընթացավար

Աննա Հովակիմյան

JIRA-ի առաջատար մասնագետ SFL LLC-ում

Աննա Հովակիմյանը մեծ փորձառություն ունի ՏՏ ոլորտում՝ հանդիսանալով որպես նախագծերի կառավարիչ, Agile coach և Scrum master: Այժմ աշխատում է SFL առաջատար ՏՏ ընկերությունում:

Ունի Atlassian™ JIRA & Confluence ծրագրերով աշխատելու ավելի քան 4․5 տարվա փորձ: Աննան կարգավորել է JIRA-ն ավելի քան 35 նախագծերում: Իր աշխատանքային գործունեության ընթացքում կառավարել է ավելի քան 10 Scrum & Kanban թիմեր՝ 5 միջազգային նախագծերում:

Մասնակիցների քանակ

10-12

Լեզու

Հայերեն, տերմինները և նյութերը՝ անգլերեն