IT Project Management with Flux: Joggling tech, business and people

icon8-1Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, մեծ թափով զարգացող ճյուղ է: Բացի այդ, անկախ բնագավառից, գրեթե բոլոր ընկերությունները իրենց բիզնեսը առաջ մղելու համար կախված են տեխնոլոգիաներից, ինչը նշանակում է, որ կա ՏՏ նախագծերի կառավարիչների շատ մեծ պահանջարկ:

Quick Start-ը Հայաստանի առաջատար ՏՏ ընկերություններից մեկի՝ Flux Technologies-ի հետ համատեղ մշակել է այս յուրահատուկ ծրագիրը:

Ծրագրի ավարտին, մասնակիցներից մեկ կամ մի քանի հոգի հնարավորություն կունենան աշխատանքի անցնել Flux Technologies ընկերությունում: Իսկ մյուս մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքի դիմել Quick Start-ի հետ համագործակցող այլ ընկերություններում: Մասնակիցները մի քանի դասեր անցկացնելու են Flux ընկերության գրասենյակում, որտեղ  կկարողանան շփվել ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների հետ և կիրառել այն գիտելիքները, որոնք ձեռք կբերեն ծրագրի շրջանակներում:

Դասընթացը ամբողջությամբ ընդգրկում է գործնական վարժություններ (դերային խաղեր, իրավիճակների ուսումնասիրություն, անհատական նախագծեր և այլն):

 icon6-1 Ծրագրի հիմնական փուլերն են`

1. Դասընթացի իրականացում՝ 

Հիմնական թեմաներ՝

1. Նախագծի կառավարման հիմունքներ
— Ի՞նչ է նախագիծը
— Ո՞վ է նախագծի կառավարիչը
— Ծրագրի և պորտֆոլիոյի կառավարում
— Նախագծի գիտելիքների ոլորտները
— Նախագծի ցիկլերը

2.  Աշխատանքի շրջանակի, ժամանակի և ծախսերի կառավարում
— Նախագծի աշխատանքային շրջանակ և դրա կառավարումը
— Նախագծի ժամանակացույց և դրա կառավարում
— Գնահատման տեխնիկաներ
— Նախագծի ծախսեր և ղեկավարում

3. Ռեսուրսներ, Ռիսկ, Որակ
—  Նախագծի ռեսուրսների ղեկավարում
—  Նախագծի ռիսկերի բացահայտում, գնահատում և դասակարգում
—  Նախագծի որակի ղեկավարում

4.  Հաղորդակցում և շահառուների ղեկավարում
—  Հաղորդակցության պլանավորում, իրականացում և մոնիթորինգ
—  Շահառուների բացահայտում, նրանց կարիքների և սպասելիքներ վերլուծություն

5. Agile
— Agile-ի պատմությունը
— Agile vs Waterfall
— Manifesto and Mindset
— Key concept
— Stories, Epics, Initiatives, and Themes
— Story Sizing, Velocity

6. Scrum framework
— Events and Artifacts
— Դերեր և պարտականություններ Scrum թիմում
— Sprint management,
— Poker planning

7. Lean Project Management
— Lean Principles
— Kanban

8. Այլ Agile framework-եր
— XP, LeSS, DAD, FDD, ScrumBan

9. Ծրագրերի ղեկավարման յուրահատկությունները  Flux Technologies-ում
— Task management and processes Առաջադրանքների ղեկավարում և պրոցեսներ
— Թիմեր և արժեքներ
— DOD
— Գործիքներ առաջադրանքների կառավարման համար

2. Հյուր խոսնակներ Flux Technologies-ի կողմից
— Գիտելիքներով և փորձով կիսվելու սեսսիաներ և իրական նախագծերի օրինակներ
— Team Building մեթոդոլոգիաներ
— Հարց պատասխան սեսսիաներ  Flux ընկերության փորձառու նախագծերի կառավարիչների հետ

3. Նախագծերի ներկայացում/թիմեր/ և ավարտական թեստային աշխատանք

4. Որակավորման շնորհում

5. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

6. Կապ գործատուների հետ (*Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Հիմնական արդյունքներ

Ծրագրի ավարտին մասնակիցները պատրաստ կլինեն աշխատելու որպես ՏՏ Նախագծերի Կառավարիչներ և կտիրապետեն բոլոր անհրաժեշտ գործիքներին և հմտություններին՝ տարբեր ծավալների և ոլորտների նախագծերը արդյունավետ կառավարելու համար։

Նաև մեկ կամ մի քանի մասնակիցներ կընդունվեն աշխատանքի Flux technologies-ում նախագծերի կառավարման թիմում:

 Նախնական պահանջներ

  • Անգլերենի իմացությունը պարտադիր է (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ)
  • Գրավոր և բանավոր բիզնես հաղորդակցման հմտությունները ցանկալի են

icon3-1 Տևողություն

30 ժամ` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր

icon3-1 Օրացույց

Մեկնարկ՝ Մայիսի 3
երկուշաբթի, հինգշաբթի` 19:00-21:00

 

icon4-1 Ձեր ներդրումը

89,000 դրամ ամբողջ ծրագրի համար

icon1-1 Դասընթացավար

Սոնա Տեր-Ասատրյան PMP®  https://www.linkedin.com/in/sona-ter-asatryan-pmp%C2%AE-41b778b4/

Սոնան PMP սերտիֆիկացված մասնագետ է ՏՏ Նախագծերի կառավարման ոլորտում՝ ավելի քան 9 տարվա փորձով:
Նա սկսել է իր կարիերան որպես ծրագրավորող, այդիսկ պատճառով ունի ուժեղ տեխնիկական հիմք: Նա աշխատում է որպես Production Manager Flux Technologies ընկերությունում և պատասխանատու է ամբողջ արտադրական հատվածի  պլանավորման, հաջողման և մոնիթորինգի համար: Սոնան հանդիսանում է նաև ընկերության նախագծերի կառավարման թիմի մենթոր:

Ունի մեծ փորձ Agile նախագծերի կառավարման և պրոցեսների ղեկավարման ոլորտում:

 

 Մասնակիցների քանակ

մինչև 15

  Լեզուն

Հայերեն (տերմինալոգիա և նյութեր՝ անգլերեն)