Հաճախորդներին հետաքրքրող ապրանքներ և ծառայություններ ստեղծելու և առաջարկելու համար, ընկերությունները նախ պետք է հասկանան, թե ով է իրենց լսարանը: Ի՞նչ են իրականում ցանկանում և ինչի՞ կարիք ունեն իրենց հաճախորդները։
Այս ծրագրի ընթացքում Դուք կուսումնասիրեք մի քանի արդյունավետ տեխնոլոգիաներ, որոնք կարող եք օգտագործել Ձեր հաճախորդների վերաբերմունքը և վարքագիծը վերլուծելու նպատակով: Դուք կսովորեք, թե ինչպես օգտագործել հստակ գործիքներ և տեխնիկաներ՝ հաճախորդի վարքագծային թրենդների հետ համահունչ լինելու համար։ Կկարողանաք հասկանալ, թե ինչն է դրդում հաճախորդներին դառնալ հավատարիմ և կտիրապետեք Ձեր հաճախորդներին սեգմենտավորելու տեխնիկաներին` բիզնեսի գործունեության բարելավման նպատակով։
Ծրագրում ընդգրկված են այն պահանջված գործիքները, որոնք կազմակերպությունների մեծ մասը ցանկանում են ունենալ, որպեսզի կարողանան զարգացնել բիզնեսը և լինեն մրցունակ ներկայիս փոփոխվող բիզնես միջավայրում։
Ում համար է նախատեսված ծրագիրը
Ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Տվյալների վրա հիմնված (Data-Driven) բիզնես որոշումների կայացմամբ, որոնք ելնում են հաճախորդի վարքագծից։ Ինչպես նաև, այս ծրագիրը նախատեսված է տվյալների վերլուծաբանների համար: Այն կօգնի վերլուծության տարածված գործիքների միջոցով (SQL, Tableau և այլն) հասկանալ, թե ինչպե՞ս հաճախորդների մասին ինֆորմացիան օգտագործել ի օգուտ բիզնեսի։
Ծրագրի հիմնական թեմաներն են՝
1. Ի՞նչ է տվյալների վերլուծությունը և ինչու՞ բիզնեսը ունի դրա կարիքը
- Հաճախորդների վերլուծություն
- Արտադրանքի վերլուծություն
- Վերլուծությունը մարքեթինգում
2. Արդյունավետ հաշվետվություններ (reporting)
- MS Excel Power Query editor-ի ներկայացում
- Հաշվետվությությունների ավտոմատացում․ գործնական օրինակներ
3. Ինչպե՞ս սահմանել և հաշվել բիզնեսի KPI-ները (Key Performance Indicators)
- SQL-ի ներկայացում
- Գործնական օրինակներ
4. Business Intelligence (BI)
- Tableau-ի ներկայացում
- Տվյալների վիզուալացում: Tableau ինտերակտիվ Dashboard-ի ստեղծում և հրապարակում
5. Ավարտական նախագծերի ներկայացում և քննարկում
Հիմնական արդյունքներ
Ծրագրի ավարտին մասնակիցները կիմանան, թե ինչպես վերլուծել հաճախորդների տվյալները և օգտագործել դրանք բիզնեսի համար լավագույն արդյունքներ գրանցելու նպատակով։
Նրանք կկարողանան․
1. հասկանալ, թե ինչպես օգտագործել հաճախորդի տվյալները փաստերի վրա հիմնված որոշումներ կայացնելու համար,
2. օպտիմիզացնել և ավտոմատացնել հաշվետվությունները MS Excel Power Query-ի միջոցով,
3. սահմանել բիզնեսի KPI- ներ և հաշվարկել դրանք SQL-ի միջոցով,
4. ստեղծել բիզնեսի դինամիկ Dashboard-ներ`օգտագործելով TABLEAU-ն։
Նախնական պահանջներ
- Անգլերենի իմացություն՝ նյութերը, տերմինները հասկանալու նպատակով
- MS Excel տարրական մակարդակի իմացություն
- Վիճակագրության տարրական իմացություն
- Համակարգիչ/notebook (MS Excel 2016 (ցանկալի է) ծրագրի առկայությամբ)
Ժամանակացույց
Մեկնարկ՝ Փետրվարի 10
26 ժամ՝ շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ
Չորեքշաբթի (19:15-21:15), Շաբաթ (13:30-15:30)
Ձեր ներդրումը
67000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)
Դասընթացավար
Լիլիթը ունի ավելի քան 5 տարվա աշխատանքային փորձ Տվյալների Վերլուծության (Data Analytics) ոլորտում։ Աշխատել է այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են՝ PicsArt, AUA, IDBank, Imagenomic և այլն։ Ներկայումս աշխատում է ServiceTitan Armenia-ում՝ որպես Sr. Product Intelligence Analyst։
Մասնակիցների քանակ
մինչև 15
Լեզու
Հայերեն (նյութեր, տերմիններ՝ անգլերեն)