Ստեղծարարությունը միշտ չէ, որ ի ծնե տրվում է մեզ: Այն կարելի է սահմանել՝ ինչ-որ նոր և տարբերվող երևույթ, և չնայած նորությունը կարող է լինել տպավորիչ, այն նաև կարող է լինել մի փոքր վախեցնող: Մարդկային էությունն այնպիսին է, որ հիմնականում ընտրում է այն, ինչ իրեն ծանոթ է և այն, ինչ բազմիցս արվել է նախկինում: Արդյունքում՝ ունենք թերի բացահայտված ներուժ, իսկ ստեղծարարության մասին խոսելն ավելորդ է:
Այս դասընթացը հիմնված է ստեղծարարության՝ 8 քայլերից բաղկացած մոդելի վրա: Երբ այն դառնա Ձեր երկրորդ էությունը, ստեղծարարությունը և հնարամտությունն այլևս չեք համարի ինչ-որ առեղծվածային երևույթ: Այն կդառնա կենսակերպ, և որովհետեև մենք բոլորս բարեբախտաբար ունենք ստեղծարար ներուժ, այն բացահայտելը և ճիշտ զարգացնելը մեզ կօգնի կյանքի ամենատարբեր իրավիճակներում՝ գերազանցության հասնել աշխատանքում, հաջող կարիերա ունենալ, հանդես գալ հետաքրքիր նախաձեռնություններով և ստեղծել հետաքրքիր մարտահրավերներ՝ դարձնելով մեր կյանքն առավել լիարժեք ու երջանիկ, գտնել խելացի լուծումներ բազմաթիվ խնդիրների, արդյունավետ սովորել, ինչպես նաև երեխաներին մեծացնել ստեղծարար միջավայրում:
Ովքեր կարող են մասնակցել՝
Դասընթացին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, քանի որ բոլոր մասնագիտություններում անհրաժեշտ է լինել ստեղծարար։ Դասընթացին հատկապես կարող են մասնակցել այն մարդիկ, որոնք հետամուտ են իրենց աշխատանքն ավելի հետաքրքիր դարձնել կամ ցանկանում են հանդես գալ սեփական նախագծերով։
Դասընթացը ներառում է
- Դասընթացի իրականացում
- Ստեղծարարությանը հասնելու 8 քայլերից բաղկացած մոդելը
- Ինչպես է սովորաբար առաջանում ստեղծարարությունը և ինչ քայլերի միջոցով է ստանում իր վերջնական տեսքը- Ինչպես և որտեղից է սկիզբ առնում ստեղծարարությունը մարդու ուղեղում- Ինչպես անել, որպեսզի միտքը շարունակաբար պատրաստ լինի արարել և ճիշտ պահին նկատի, օգտագործի աննկատ հնարավորությունները- Ինչպես զարգացնել դիտարկման հմտությունները- Ինչպես զարգացնել երևակայությունը- Ինչպես փոխակերպել կամ գեներացնել նոր գաղափարները- Ինչպես միավորել գաղափարները և ստանալ նորը- Ինչպես ընտրել լավագույն գաղափարները
— Ինչպես ստանալ առաջին տեսանելի պատկերը
- Զարգացնենք բացահայտման հմտությունները (Discovery Skills)
- Որակավորման շնորհում
Դասընթացի արդյունքում ձեռք բերած գործիքների և գործընթացի միջոցով կստեղծեք անհատական նախագիծ:
Հիմնական արդյունքներ
Դասընթացի միջոցով կսովորեք՝
- ինչ գործընթացի միջով է անցնում ստեղծագործող մարդը ենթագիտակցական մակարդակում և ինչպես դա անել ավելի գիտակցաբար,
- ինչպես են ստեղծել ինչ-որ բան աշխարհի մի շարք նորարարներ, կկիրառենք ձեռք բերված գիտելիքները սեփական օրինակների վրա,
- վերջին դասընթացին մասնակիցները կիրականացնեն թիմային ավարտական նախագիծ, իսկ ցանկության դեպքում՝ մեկ ամսվա ընթացքում կարող են իրենց անհատական նախագծերը կամ աշխատանքներն ուղարկել դասընթացավարին և ստանալ հետադարձ կապ։
Տևողություն
12 ժամ
Օրեր
Օրեր՝ Մարտի 3, 5, 10 ,12
Ժամ՝ 19:00- 21:00
Ձեր ներդրումը
29.000 ՀՀ դրամ (ներառված հարկեր)
Դասընթացավար
— Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ, Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի մասնագետ
— բիզնես թրեյներ Chartered Management Institute (CMI), Կառավարում և առաջնորդություն որակավորում
Malmo university, Շվեդիա
— Մագիստրոսի աստիճան, Հաղորդակցում զարգացման համար ծրագիր
Աննա Կոնջորյանը դասընթացի ընթացքում կկիսվի իր մեծ փորձով և կներկայացնի այն բոլոր հիմնական տեխնիկաներն ու մեթոդները, որոնք կօգնեն բացահայտել Ձեր ներքին պոտենցիալը:
Մասնակիցների քանակ
մինչև 15
Լեզու
Հայերեն, տերմինները և նյութերը անգլերեն