Branding on your own. Բրենդավորում՝ ինքնուրույն

 Մեր օրերում բիզնեսի հաջողությունը կախված է արդյունավետ բրենդինգից:

Այս դասընթացը Ձեզ հնարավորություն կտա ինքնուրույն տիրապետելու լոգոյի և բրենդինգի ձևավորմանը: Դասընթացի ընթացքում Դուք կտիրապետեք Adobe Photoshop, Adobe Illustrator ծրագրերի պահանջված գործիքներին:

icon7-1 Ու՞մ համար է ծրագիրը

Այս ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր՝

  • սիրում են դիզայնը և ցանկանում են ստանալ բրենդինգի հիմնական գիտելիքներ,
  • կրեատիվ են, ունեն լավ երևակայություն
  • ցանկանում են ստեղծել լոգո, բրենդբուք, կամ սովորել օգտվել բրենդբուքից

 

icon6-1Ծրագրի հիմնական փուլերն են`

1.Դասընթացի իրականացում

  • Բրենդինգ
  • Գույնատեսություն
  • Typography 
  • Լոգոի տեսակները
  • Պաստառների տեսակները
  • Illustrator
  • Photoshop

2. Որակավորման շնորհում

3. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

4. Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Հիմնական արդյունքներ՝

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան ստեղծել լոգոներ և նշաններ, բրենդի հիմնական տարրեր:

icon3-1 Ժամանակացույց

Մեկնարկ՝ սեպտեմբերի 17

10 ժամ՝ շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ

երկուշաբթի, հինգշաբթի՝ 19:00-20:00

icon4-1 Ձեր ներդրումը

 37.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկեր)

 

icon1-1 Դասընթացավար

Արմինե Հայրապետյան   https://www.linkedin.com/in/gevorgbabayan/

Արմինե Հայրապետյանը ունի ավելի քան 7 տարվա փորձ գրաֆիկ դիզայնի և հարակից այլ ոլորտներում: Նա սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում և տեխնիկապես տիրապետում է Adobe After Effect, Adobe Illustrator, Adobe InDesign, Adobe Muse, Adobe Photoshop և այլ դիզայնի գործիքների և տեխնոլոգիաների՝ փորձագետի մակարդակով:
Աշխատել է այնպիսի կազմակերպություններում ինչիսիք են՝ PicsArt (Թվային կատալոգների գրաֆիկ դիզայներ), Web Dorado (Վեբ դիզայներ, WordPress Plugins UI/UX դիզայներ), Sticker Market (UI դիզայներ), Factumsoft (Art Director), Volo Global (Պրոդուկտի դիզայներ), RDKL LLC (UX մասնագետ) և այլն:

 Մասնակիցների քանակ

Մինչև 12

 Լեզու

Հայերեն, տերմիններ` անգլերեն