Excel Start

Այժմյան ժամանակաշրջանում կան մի շարք ծրագրեր, որոնց իմացությունը պարտադիր բնույթ է կրում մասնագիտական գիտելիքների հետ մեկտեղ: Այդ ծրագրերից մեկը MS Excel-ն է, որը կարևոր դեր ունի շատ տարբեր սպեկտրներում: Այն ամենաշատ կիրառելի ծրագիրն է բիզնես գործողություններում, ուսումնական աշխատանքներում, նույնիսկ՝ անձնական տվյալներ  կազմելիս: MS Excel-ը կարևոր դեր է խաղում բանաձևերի վրա հիմնված թվաբանության և հաշվարկների կատարման գործում և այլ գործողություններում, որոնք կարող են պահանջել մաթեմատիկական հաշվարկներ:

 

Ծրագրի նպատակն է մասնակիցների մոտ զարգացնել MS Excel-ի հիմնական գիտելիքներ և նրանց փոխանցել պրակտիկ և տեխնիկական հմտություններ, ինչպես նաև տվյալների մշակման, ավտոմատացման և վերլուծական խնդիրների լուծման փորձ:

 

 Դասընթացի բովանդակությունը

  1. MS Excel-ի ինտերֆեյսը և հիմնական տարրերը
    • Tab-եր, կոճակներ, արագ մուտք գործելու գործիքակազմ
    • Sheet, բջիջներ և միջակայքեր
    • Copy/past, ֆորմատավորում, ֆիլտրեր և այլն
  1. Տեքստային ֆունկցիաներ և դրանց կիրառումը
  2. Հիմնական գործիքները
    • Պայմանական ֆորմատավորում (conditional formatting)
    • Տվյալների վավերացում (data validation)
    • Կրկնօրինակների հեռացում (remove duplicates)
    • Տեքստը սյունակներում (text to columns)
    • Խմբավորում, առանձնացում (grouping/ungrouping)
    • Պաշպանում (protection)
  1. Մաթեմատիկական ֆունկցիաներ և դրանց կիրառումը
  2. Հատուկ խնդիրների լուծում
    Խնդիրները կազմված են արդեն ուսումնասիրված նյութի հիման վրա
  1. Smart & Pivot աղյուսակներ և դիագրամներ
    • Smart & Pivot աղյուսակներ
    • Դիագրամներ և դրանց կիրառումը
  1. Date and Lookup ֆունկցիաներ
    • Date and Lookup ֆունկցիաները և դրանց կիրառումը
    • Exel/Word միաձուլման գործիքը և դրա կիրառումը
  1. Վերջնական թեստավորում

Վերջնական քննությունը կազմած է ուսումնասիրած նյութերի հիման վրա

 

Դասընթացի հիմնական արդյունքներ

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները՝

  • կունենան համակողմանի գիտելիքներ MS Excel-ի վերաբերյալ,
  • կկարողանան օգտագործել MS Excel-ի հիմնական գործիքներն ու ֆունկցիաները,
  • հեշտությամբ կաշխատեն  մեծ ծավալի տվյալների հետ:

 Նախնական պահանջներ

  • Անալիտիկ մտածելակերպ

սեփական նոթբուքի առկայությունը խիստ ցանկալի է

 

Տևողություն

16 ժամ ՝ շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ

 

 

Ձեր ներդրումը

27,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)

Ուշադրություն. միայն ուսանողների համար գործում է 20% զեղչ

 

Դասընթացավար

Մերի Բաղդասարյան 

«Արդշինբանկ» ՓԲԸ, վեբ ծրագրավորող

Մերի Բաղդասարյանը MS Excel-ի փորձառու դասընթացավար է, ով նյութերը ներկայացնում է միայն ինտերակտիվ մեթոդներով։ Նա լուծել է բազմաթիվ ավտոմատացման խնդիրներ և տիրապետում է MS Excel-ի նրբություններին:

 

 Մասնակիցների քանակ

Մինչև 10 հոգի

 

Լեզու

Հայերեն, տերմինները և նյութերը՝ անգլերեն