Ֆինանսներ՝ ղեկավարների համար

icon8-1Ընկերությունում բիզնես գործընթացների վերաբերյալ ամենակարևոր որոշումները հաճախ կայացվում են ղեկավարների կողմից:

Եթե դուք ղեկավար եք, ով ձգտում է հասկանալ ֆինանսները՝ ընկերության բիզնես գործընթացների վերաբերյալ առավել արդյունավետ որոշումներ կայացնելու նպատակով, ապա այս դասընթացը հենց Ձեզ համար է:

Դասընթացը կօգնի Ձեզ տիրապետել ֆինանսական մենեջմենթի այն կարևոր տարրերին, որոնց անտեսումը սովորաբար դառնում է շատ ծախսատար սխալ և հանգեցնում է բիզնեսի կործանմանը:

 

icon7-1 Այս դասընթացին կարող են մասնակցել՝

  • Startup-երի ղեկավարները,
  • Փոքր և միջին բիզնեսների սեփականատերերը,
  • Բաժինների մենեջերները:

 icon6-1Ծրագրի հիմնական թեմաները

1. Ֆինանսական հիմնական հաշվետվություններ

  • Հաշվեկշիռ
  • Եկամուտ-ծախսերի հաշվետվություն
  • Դրամական հոսքերի հաշվետվություն

2. Վերլուծություն ֆինանսական գործակիցների միջոցով

  • Շահութաբերության գործակիցներ
  • Իրացվելիության գործակիցներ
  • Արդյունավետության գործակիցներ
  • Վճարունակության գործակիցներ

3. Ինչպես կայացնել ֆինանսավորման որոշում

 Հիմնական արդյունքներ

Դասընթացի ավարտին Դուք կկարողանաք կայացնել գրագետ որոշումներ՝ ֆինանսական տեսանկյունից և առավել արդյունավետ կառավարել Ձեր բիզնեսը կամ Ձեր բաժնի գործունեությունը՝ հիմնվելով ձեռք բերած ֆինանսական գիտելիքների վրա:

icon3-1Տևողություն

12 ժամ՝ շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ

icon4-1Ձեր ներդրումը

45,000 ՀՀ դրամ
(ներառյալ հարկերը)

icon1-1 Դասընթացավար

Հակոբ Մանուկյան 
«Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ, Գործառնական տնօրեն

Ավելի քան 5 տարվա դասընթացների կազմակերպման և վարման փորձ (հիմնական թեմաներ` ֆինանսական հաշվետվությունների կազմում, բիզնես վերլուծություն, վարկավորման գործընթաց, փոքր և միջին բիզնեսի վարկավորում,վարկունակության գնահատում, վարկային ռիսկի գնահատում, հաճախորդների ներգրավում և այլն):

 

 Մասնակիցների քանակ՝

մինչև 15

  Լեզու

Հայերեն, տերմիններ ՝ անգլերեն