Ֆինանսական վերլուծաբանի պատրաստում

  Ծրագրի նպատակն է պատրաստել պրակտիկ մասնագետներ, ովքեր մասնակցությունից անմիջապես հետո պատրաստ կլինեն աշխատել որպես ֆինանսական վերլուծաբաններ այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են` բանկերը, վարկային կազմակերպությունները, աուդիտորական ու խորհրդատվական ընկերությունները և այլն:
Մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ բանկային գործունեության, ֆինանսական վերլուծությունների վերաբերյալ, կկարողանան իրականացնել բիզնես վերլուծություններ, ռիսկերի գնահատում և կազմել ֆինանսական հիմնական հաշվետությունները:
Դասընթացին մասնակցության համար աշխատանքային փորձը պարտադիր չէ: Quick Start-ը համագործակցում է ֆինանսաբանկային ոլորտում գործող մի շարք ընկերությունների հետ, և ծրագրի լավագույն մասնակիցների թեկնածությունը կդիտարկվեն գործատու կազմակերպությունների կողմից:


icon6-1  Ծրագրի հիմնական փուլերն են՝

1.  Թեստավորում, որով կպարզվի մասնակիցների գիտելիքի նախնական մակարդակը
2. «Ֆինանսական հիմնական հաշվետվություններ»
3. «Խորացված բիզնես վերլուծություն և ռիսկերի գնահատում»
4. Ավարտական թեստավորում և որակավորման շնորհում:
5. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն և կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

icon5-1 Ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան՝

1. Կազմել ֆինանսական հիմնական հաշվետվություններ
2. Իրականացնել բիզնես վերլուծություններ
3. Իրականացնել ռիսկերի գնահատում

icon3-1 Տևողություն

22 ժամ` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր

icon2.1Օրացույց

Մեկնարկը՝ հունվարի 21

Երկուշաբթի, հինգշաբթի

19:00-21:00

icon4-1 Ձեր ներդրումը`

65 000 դրամ (ներառյալ հարկեր)

icon1-1 Դասընթացավար`

Հակոբ Մանուկյան
«Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ, Գործառնական տնօրեն


Ավելի քան 5 տարվա դասընթացների կազմակերպման և վարման փորձ (հիմնական թեմաներ` ֆինանսական հաշվետվությունների կազմում, բիզնես վերլուծություն, վարկավորման գործընթաց, փոքր և միջին բիզնեսի վարկավորում,վարկունակության գնահատում, վարկային ռիսկի գնահատում, հաճախորդների ներգրավում և այլն):  

                                      
 Մասնակիցների քանակ`

10-15 հոգի

Բեռնել ծրագրի նկարագիրն այստեղից`

icon13-1