Վեբկայք և օնլայն խանութ՝ Քո սեփական ուժերով

icon8-1 Դու չունես ծրագրավորման գիտելիքներ, բայց ցանկանու՞մ ես ստեղծել Քո սեփական վեբ-կայքը կամ օնլայն խանութը։ Դա հիմա լրիվ հնարավոր է:

Quick Start-ը մեկնարկում է նոր ծրագիր, ինչը կօգնի ոչ տեխնիկական կրթություն ունեցող մարդկանց կառուցել իրենց սեփական կայքը կամ օնլայն խանութը առանց ծրագրավորման գիտելիքների:
icon7-1   Ո՞վքեր կարող են մասնակցել
• Առանց տեխնիկական կրթության մարդիկ, ովքեր ցանկանում են ստեղծել իրենց առաջին կայքը կամ օնլայն խանութը
• Փոքր բիզնեսի սեփականատերերի կամ մենեջերների, ովքեր ցանկանում են ստեղծել իրենց առաջին կայքը կամ օնլայն խանութը
• Նրանք, ովքեր կարիք ունեն ունենալու սեփական կայք. արտիստներ, երաժիշտներ, բլոգերներ և այլն
• Բոլոր նրանք, ովքեր փնտրում են հեշտ և արագ միջոց իրենց կայքը ստեղծելու համար

icon6-1  Ծրագրի նկարագրություն

  • Վեբ ծրագրավորման հիմնական հասկացությունները
— Ինչ է պետք իմանալ վեբ-կայքի դիզայնի և կառուցման համար
— Դինամիկ կայքեր vs Ստատիկ կայքեր
— Front-end vs Back-end հասկացությունները
— Client-side vs server side հասկացությունները
— Web hosting
— Ինչ է DNS-ը & IP հասցեները
  •  Կայքեր ստեղծելու տարբերակներ
— Կայքի ստեղծում 0-ից vs Կոնտենտի կառավարման համակարգերի (CMS) և Sitebuilder-ների կիրառում
— Ինչ են Sidebulder-ները և որոնք են ամենահայտնիները
— WordPress vs Wix vs Zoho Sites,
  • Քո կայքի նպատակը
— Բիզնես կամ անձնական կայքեր
— Landing էջեր, բլոգ, օնլայն խանութ և այլն
  • Քո կայքի թեմայի ընտրությունը և կառուցումը
— Որոնք են հաջողված կայքի կարևոր բաղադրիչները
— Թեմայի ձևափոխում և հարմարեցում
— Ձևանմուշների (forms) կիրառումը վեբկայքում
— Կայքում սոցիալական մեդիայի կոճակների ավելացում
  • Կայքի հրապարակում և Ձեր դոմեյն անվան կցումը կայքին
— Դոմեյնի անվան գրանցում
— Ինչ են TLD-ները՝ .com, .net, .org և այլն
— Ինչպես ստեղծել email հաշիվ Քո դոմեյնով՝ you@yourdomain.com
  • Կայքի օպտիմալացում՝ որոնողական համակարգերի համար
— SEO-friendly կայքեր
— SEO գործիքներ
  • Կայքում ֆունկցիոնալ բաղադրիչների ավելացում՝ որոշ գործընթացներ ավտոմատացնելու համար
— Ինչու են անհրաժեշտ ֆունկցիոնալ բաղադրիչները և ինչպես են դրանք օգնում
— Հավելվածների (apps) կիրառում և plug-in-ների ավելացում
  • Քո սեփական օնլայն խանութի կառուցումը
— Ինչ է օնլայն խանութը
— Ինչպես կառուցել օնլայն խանութ
— Ինչպես կառավարել վճարումները և առաքումը
icon5-1  Ծրագրի ավարտին Դու կկարողանաս
  • Ընտրել կայքի կառուցման համար անհրաժեշտ հարթակը և թեման
  • Ստեղծել Քո սեփական կայքը կամ օնլայն խանութը
  • Գրանցել դոմեյն անվանում և կցել այն քո կայքին
icon8-1Նախնական պահանջներ
• անգլերեի իմացություն
• համակարգչի առկայություն
• Ինտերնետի առկայություն
• Ցանկություն սովորելու կայք պատրաստել
icon3-1Տևողություն՝
16 ժամ, 8 դաս
icon4-1Անհրժեշտ ներդրումը
Քո սեփական օնլայն խանութը ստեղծելու և կառավարելու համար՝ 77 000 դրամ
icon1-1  Դասընթացավար
Վասպուր Գրիգորյան  https://www.linkedin.com/in/vaspur/
Global Software Corporation ընկերության համահիմնադիր և տնօրեն
 
Վասպուրը բիզնեսի զարգացման մասնագետ է, նախագծերի ղեկավար և կառավարման խորհրդատու: 14 տարվա փորձ ունի տարբեր հաջողված բիզնես և ՏՏ նախագծերի կառավարման մեջ: 
Ղեկավարել է մի շարք ՏՏ նախագծեր՝ կայքի, հավելվածների, բիզնես հարթակների ստեղծում, թվային լուծումների կիրառում և բիզնեսի ավտոմատացում:
Նա հանդիսանում է Global Software Corporation ընկերության համահիմնադիր և տնօրեն:
   Լեզուն

հայերեն