ՏՏ նախագծերի կառավարչի (IT Project Manager) պատրաստում

icon8-1Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, մեծ թափով զարգացող ճյուղ է: Բացի այդ, անկախ բնագավառից, գրեթե բոլոր ընկերությունները իրենց բիզնեսը առաջ մղելու համար կախված են տեխնոլոգիաներից, ինչը նշանակում է, որ կա ՏՏ նախագծերի կառավարիչների շատ մեծ պահանջարկ:

Quick Start նախագծի նպատակն է տալ պրակտիկ լուծումներ նախագծի կառավարիչներին` ղեկավարելու ցանկացած չափի և բարդության ծրագրեր: Այս ծրագիրը ընդգրկում է նախագծերի կառավարման շրջանակի ամենակարևոր բաղադրիչները և ամենահայտնի Agile մեթոդները, որոնք օգտագործվում են ՏՏ ոլորտում:

Դասընթացը ամբողջությամբ ընդգրկում է գործնական վարժություններ (դերային խաղեր, իրավիճակների ուսմնասիրություն, անհատական նախագծեր և այլն):

icon7-1 Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր՝

  • ցանկանում են սկսել իրենց նախագծերի կառավարչի կարիերան,
  • նախագծի թիմի անդամներ են և ցանկանում են ավելի լավ պատկերացում ունենալ այս ոլորտում,
  • արդեն իսկ ստանձնել են սկսնակ նախագծերի կառավարչի պաշտոնը:

 icon6-1 Ծրագրի հիմնական փուլերն են`

  1. Դասընթաց 1. «Նախագծերի կառավարման հիմունքները՝ համաձայն միջազգային ստանդարտի» (18 ժամ) (դասընթաց 1-ի մանրամասն նկարագրություն)
  2. Դասընթաց 2. «Agile նախագծերի կառավարում» (18 ժամ) (դասընթաց 2-ի մանրամասն նկարագրություն)

Մասնակիցները յուրացնելու են տեսական նյութը տարբեր գործնական առաջադրանքների՝ իրավիճակային հարցերի, իրավիճակների ուսումնասիրության և վերլուծությունների (case studies), խմբային քննարկումների, խաղերի միջոցով։

3. Խմբային նախագծի ներկայացում «իրական միջավայրի» պայմաններում
4. Այցելություն IT ընկերություն, ծանոթացում աշխատանքային միջավայրին, հանդիպում-քննարկում ծրագրավորման կենսացիկլի մասնակից մասնագետների հետ
5. Ավարտական թեստավորում
6. Որակավորման շնորհում
7. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
8. Կապ գործատուների հետ (*Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Հիմնական արդյունքներ

Ծրագրի ավարտին մասնակիցները՝

  • կունենան բավարար հմտություններ և գիտելիքներ՝ սկսելու իրենց կարիերան որպեսնախագծերի ղեկավար
  • կկարողանան ընտրել ՏՏ նախագծերի կառավարմանճիշտ մեթոդաբանություն ամեն տեսակի խմբի և ամեն բարդության նախագծի համար
  • կկարողանանկիրառել ՏՏ ոլորտում ամենատարածված JIRA ծրագիրը նախագծերի կառավարման և առաջադրանքների համակարգման համար
  • կունենան բավարար գիտելիքներ նախագիծը սահմանված բյուջեով և ժամանակին ավարտելու համար՝ պահելով պատշաճ հաղորդակցություն և պահպանելով շահառուների բարձր ներգրավվածությունը և հետաքրքրությունը նախագծում։

 Նախնական պահանջներ

   Անգլերենի իմացությունը պարտադիր է (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ)

icon3-1 Տևողություն

36 ժամ (2 ամիս)` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր

icon3-1 Օրացույց

Մեկնարկ՝ հունիսի 15
երեքշաբթի` 19:00-21:00, շաբաթ` 15:00-17:00

 

icon4-1 Ձեր ներդրումը

Ամսական՝ 56,000 դրամ 

 

icon1-1 Դասընթացավար 

Եպրաքսիա  Հովհաննիսյան, PMP®, PMI-ACP® https://www.linkedin.com/in/laura-ambardaryan-2858b5b3/ 
ՏՏ նախագծերի կառավարիչ, VOLO ընկերություն

Եպրաքսիան ունի 5+ տարվա փորձառություն ՏՏ նախագծերի կառավարման ոլորտում՝ տեղական և միջազգային շուկաներում։ Ներկայումս աշխատում է VOLO ընկերությունում։

Նախագծերի կառավարման ինստիտուտի (PMI) անդամ է: Ունի Project Management Professional (PMP) և PMI Agile Certified Practitioner միջազգային սերտիֆիկացումներ։

Quick Start-ում վարում է նաև PMI-ACP սերտիֆիկացման նախապատրաստման դասընթացը։

 Մասնակիցների քանակ

մինչև 15

 Լեզու

 անգլերեն