ՏՏ նախագծերի կառավարչի (IT Project Manager) պատրաստում

icon8-1Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, մեծ թափով զարգացող ճյուղ է: Բացի այդ, անկախ բնագավառից, գրեթե բոլոր ընկերությունները իրենց բիզնեսը առաջ մղելու համար կախված են տեխնոլոգիաներից, ինչը նշանակում է, որ կա ՏՏ նախագծերի կառավարիչների շատ մեծ պահանջարկ:

Quick Start նախագծի նպատակն է տալ պրակտիկ լուծումներ նախագծի կառավարիչներին` ղեկավարելու ցանկացած չափի և բարդության ծրագրեր: Այս ծրագիրը ընդգրկում է նախագծերի կառավարման շրջանակի ամենակարևոր բաղադրիչները և ամենահայտնի Agile մեթոդները, որոնք օգտագործվում են ՏՏ ոլորտում:

Դասընթացը ամբողջությամբ ընդգրկում է գործնական վարժություններ (դերային խաղեր, իրավիճակների ուսմնասիրություն, անհատական նախագծեր և այլն):

icon7-1 Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր՝

  • սկսնակ են “Նախագծերի կառավարում” ոլորտում,
  • ցանկանում են սկսել իրենց նախագծերի կառավարչի կարիերան,
  • նախագծի թիմի անդամներ են և ցանկանում են ավելի լավ պատկերացում ունենալ այս ոլորտում,
  • արդեն իսկ ստանձնել են սկսնակ նախագծերի կառավարչի պաշտոնը

 icon6-1 Ծրագրի հիմնական փուլերն են`

  1. Դասընթաց 1. «Նախագծերի կառավարման հիմունքները և ծանոթություն Agile նախագծերի կառավարման հետ» (18 ժամ) (դասընթաց 1-ի մանրամասն նկարագրություն)
  2. Դասընթաց 2. «Agile նախագծերի կառավարում» (18 ժամ) (դասընթաց 2-ի մանրամասն նկարագրություն)
  3. Գործնական այցելություն IT ընկերություն. ծանոթացում աշխատանքային միջավայրին
  4. Ավարտական թեստավորում
  5. Որակավորման շնորհում
  6. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
  7. Կապ գործատուների հետ (*Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Հիմնական արդյունքներ

Ծրագրի ավարտին մասնակիցները՝

  • կունենան բավարար հմտություններ և գիտելիքներ սկսելու իրենց կարիերան որպես նախագծերի ղեկավար
  • կկարողանան ընտրել ճիշտ ՏՏ նախագծերի կառավարման մեթոդաբանություն ամեն տեսակի խմբի և ամեն բարդության նախագծի համար
  • կկարողանան կիրառել ստացած բոլոր գիտելիքները Microsoft Project 2016 նախագծերի ղեկավարման միջավայրում
  • կունենան բավարար գիտելիքներ նախագիծը բյուջեին համապատասխան և ճիշտ սահմանված ժամանակին ավարտելու համար՝ համոզված լինելով, որ հաճախորդները բավարարված են պրոդուկտից

 Նախնական պահանջներ

• Ծանոթ լինել Excel-ին (տարրական հմտություններ)
Անգլերենի իմացությունը պարտադիր է (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ)

Ցանկալի է, որ դասընթացի մասնակիցներն ունենան իրենց անձնական նոութբուքը

icon3-1 Տևողություն

36 ժամ` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր

icon3-1 Օրացույց

Մեկնարկ՝ սեպտեմբերի 24
երեքշաբթի, հինգշաբթի` 19:00-21:00

 

icon4-1 Ձեր ներդրումը

Ծրագրի արժեքը` 98,000 դրամ (նեռարված հարկեր)

Կարող եք վճարել ամեն ամսվա համար՝ 56.000 դրամ

icon1-1 Դասընթացավար

Լաուրա Ամբարդարյան   https://www.linkedin.com/in/laura-ambardaryan-2858b5b3/

ՏՏ նախագծերի կառավարիչ, PSM I, Scrum մասնագետ VOLO ընկերությունում

Լաուրան ՏՏ նախագծերի կառավարիչ է, հմուտ Scrum մասնագետ (PSM I) և Agile մասնագետ: Ունի հաջող միջազգային փորձ կառավարելու տարբեր ծրագրային և Վեբ նախագծեր արագ տեմպերով աշխատող միջավայրում:

Համոզված լինելով, որ ծրագրային ապահովման նախագծերը մատուցվում են ամենաորակյալ մակարդակով և բյուջեին համապատասխան, Լաուրան կարողանում է արդյունավետ կազմակերպել և օգտագործել բոլոր հասանելի աղբյուրները խմբերին ղեկավարելու և պրոդուկտներ ստեղծելու համար: Նա ամբողջովին ներգրավված է նախագծերի կառավարման մեջ, ուստի տարբեր կազմակերպություններում ապահովում է բարձր մակարդակի և որակի նախագծեր:

Լաուրան ներկայումս աշխատում է Նախագծերի կառավարիչ VOLO ընկերությունում:

 Մասնակիցների քանակ

մինչև 15

 Լեզու

 անգլերեն