Տվյալների վերլուծաբանի պատրաստում

 Ներկայումս տվյալների վերլուծաբանը ամենապահանջված մասնագիտություններից մեկն է: Ցանկացած ոլորտում, կարևոր որոշումները կայացվում են հենց տվյալների վերլուծության հիման վրա:
«Տվյալների վերլուծաբանի պատրաստում» ծրագիրը ներկայացնում է տվյալների վերլուծության հիմնական մեթոդները և մեծ տվյալների ճիշտ գործածումը: Ծրագրին մասնակցելով՝ Դուք ձեռք կբերեք տվյալների վերլուծաբանի պահանջված մասնագիտություն, կտիրապետեք տվյալների վերլուծության ամենակարևոր գործիքներին, մոդելավորմանը և տվյալների արդյունավետ ներկայացման ձևերին:
 

Ծրագրի հիմնական նպատակն է, որ մասնակիցները ձեռք բերեն պահանջված մասնագիտություն և իրենց առաջին քայլերը անեն այս ոլրտում:

 

icon7-1 Ո՞վքեր կարող են մասնակցել

Ծրագիրը նախատեսված է սկսնակների համար, ովքեր նոր են մուտք գործում այս ոլորտ և ցանկություն ունեն ստանալու ավելի խորը գիտելիքներ մասնագիտության վերաբերյալ:

 

icon6-1 Ծրագրի նկարագրություն

  1. Ծանոթացում տվյալների վերլուծությանը
  • Ինչ է տվյալների վերլուծությունը
  • Տվյալնների վերլուծության  ժամանակակից գործիքներ
  1. Նկարագրական վիճակագրություն
  • Ինչ է Նկարագրական վիճակագրությունը
  • Տարրական վերլուծություն
  1. Ծանոթացում SQL լեզվին
  • Relational Database Management Systems (RDBMS)
  • SQL ներկայացում
  1. Տվյալների կառավարում
  • SQL-ի ներածություն
  • Տվյալների կառավարում
  • Գործողություններ աղյուսակների հետ
  • Տվյալների համախմբում
  1. Աշխատանք տվյալների հետ
  • Subqueries / Correlated Subqueries
  • Common Table Expressions (CTE)
  • Pivot
  • Տվյալների փոփոխում
  • Տվյալների սահմանում
  • Տվյալնների տեսակները
  • Constraints
  • Expressions
  1. Տվյալների վերլուծություն
  • Տվյալների ներմուծում MS Excel
  • Excel-ի ֆունկցիաները և բանաձևերը
  • Պիվոտ աղյուսակներ
  • Power Pivot
  1. Դինամիկ վահանակներ
  • Դինամիկ վահանակների ստեղծում Excel-ում
  1. Business Intelligence
  • Ծանոթացում Business Intelligence-ին
  • Business intelligence գործիքներ
  1. Power BI
  • Power BI ներկայացում
  • Կապերի ստեղծում
  • Visualizations
  1. Տվյալների վերլուծության արտահայտություններ(DAX)
  • DAX
  • Measures

 

 Հիմնական արդյունքները

Ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան՝

  • ներմուծել, մաքրել, կառավարել և վերլուծել տվյալները
  • կառուցել տվյալների վերլուծության մոդելներ
  • կառուցել ինտերակտիվ վահանակներ
  • հմտորեն օգտագործել MS Excel, MS SQL Server Studio և MS Power BI ծրագրերը
  • ստանալ Data Analysis Expressions (DAX) գիտելիքներ

 

  Նախապայմաններ

  • MS Excel-ի բազային իմացություն
  • Վիճակագրության իմացության սկսնակ մակարդակ
  • անգլերենի իմացություն՝ տերմինները և տրամադրվող նյութերը հասկանալու համար
  • Վերլուծական մտածողություն

 

 Ժամանակացույց

Տևողություն՝ 32 ժամ, 16 դաս

Մեկնարկ՝ Դեկտեմբերի 11

Օրեր՝ երեքշաբթի, ուրբաթ

19:00-21:00

 

icon4-1 Ձեր ներդրումը

89.000 դրամ

 

icon1-1 Դասընթացավար

Վարդգես Բոխյան 

Տվյալների վերլուծաբան ID բանկում

 

Վարդգեսը տվյալների վերլուծաբան է արդեն ավելի քան 3 տարի:

Աշխատել է “Varks.am”-ում, որպես ավագ տվյալների վերլուծությունների թիմի ղեկավար, ինչպես նաև “Global Credit”-ում, որպես Risk Management and Analysis Specialist.

Ունի IBM-ի կողմից տվյալների վերլուծության ծրագրի մասնակցության սերտեֆիկատ, ինչպես նաև սերտեֆիկատ “python for data science and machine learning” դասընթացի համար:

Այժմ աշխատում է տվյալների վերլուծաբան հայաստանյան առաջատար բանկերից մեկում: Կազմակերպել է MS Excel-ի դասընթացներ ընկերության ներսում տարբեր բաժինների համար: Սկսած 2020 թվականի մարտից, նա բիզնեսի վերլուծության դասախոս է Հայաստանի Պետական Ագրարային համալսարանում, Ագրոբիզնեսի բաժնում (Agribusiness Teaching Center):