Ներկայումս ողջ աշխարհում գոյություն ունի տեխնիկական տաղանդների պակաս. որակավորված տեխնիկական ռեքրութերների պահանջարկը երբևէ ավելի մեծ չի եղել:
Այս դասընթացի ռազմավարությունը կօգնի Ձեզ`
- կառուցել տեխնիկական ռեքրութերի բրենդ,
- ձեռք բերել սոցիալական ռեքրութինգի հմտություններ,
- գրել թիրախավորված աշխատանքային հայտարարություններ,
- ավելի լավ հաղորդակցվել և հարցազրույցներ անցկացնել տեխնիկական տաղանդների հետ,
- սովորել կատարելագործված տեխնիկական sourcing-ի մեթոդները,
- գտնել և հավաքագրել տեխնիկական տաղանդներին ավելի արագ:
Ծրագրի հիմնական նպատակն է՝ օգնել բոլոր ցանկացողներին դառնալ պահանջված ռեքրութեր և կառուցել իրենց բրենդը այս մասնագիտական ոլորտում:
Ծրագրի հիմնական փուլերն են՝
- Դասընթացի իրականացում
Դասընթացի մանրամասն նկարագիրը՝ այստեղ
- Ավարտական թեստավորում
- Որակավորման շնորհում
- CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
- Կապ գործատուների հետ(Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար)
Հիմնական արդյունքներ
Դուք կտիրապետեք Boolean որոնման մեթոդներին լավագույն տաղանդին հեշտությամբ և արագորեն հայտնաբերելու համար, կսովորեք արդյունավետ հաղորդակցել և բանակցել, ինչպես նաև մարքեթինգային հմտություններ՝ ոլորտում արդիական մնալու համար։
Նախնական պահանջներ
- Անգլերենի իմացություն միջին մակարդակի՝ (B1) կամ բարձր
ցանկալի է, որ ունենաք ձեր սեփական նոթբուքը
Տևողություն
24 ժամ՝ շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ
Օրացույց
Օրերը՝ Երկուշաբթի, հինգշաբթի
Ժամը՝ 19:00-21:00
Ձեր ներդրումը
65,000 ՀՀ դրամ
(ներառյալ հարկերը)
Դասընթացավար
Զառա Միրզոյանը (MBA) տեխնիկական ռեքրութինգի ոլորտում է ավելի քան 3 տարի: Համագործակցել է ինչպես ՀՀ, անյպես էլ միջազգային կազմակերպությունների հետ, որոնելով և համալրելով դժվար համալրվող կարևորագույն պաշտոններ տեխնիկական կազմակերպություններում։ Նա աշխատել է DTT Global Talent միջազգային կազմակերպությունում, որտեղ աջակցել է՝ աշխարհի տարբեր անկյուններում գործող բիզնեսներին՝ մշակելու ռեքրութինգի իրենց ռազմավարությունը և գտնելու լավագույն տաղանդներին։ Զառան այժմ աշխատում է DISQO ընկերությունում, որպես Talent acquisition executive.
Մասնակիցների քանակ՝
մինչև 15
Լեզու
Հայերեն, տերմիններ և նյութեր ՝ Անգլերեն