Վաճառքի մասնագետի պատրաստում

icon8-1 Վաճառքը յուրաքանչյուր բիզնեսի անհրաժեշտ և անբաժանելի մասն է: Ցանկացած ընկերության հաջողությունը ուղղակիորեն կախված է վաճառք իրականացնող աշխատակիցների գիտելիքներից և հմտություններից:

Եթե ցանկանում եք տիրապետել արդյունավետ վաճառքի գործիքներին ու հմտություններին և բարձրացնել վաճառքների ծավալները, ապա այս ծրագիրը հենց Ձեզ համար է:

Ծրագրի հիմնական նպատակն է կարճ ժամանակահատվածում պատրաստել  որակավորված մասնագետներ, ովքեր ծրագրից անմիջապես հետո պատրաստ կլինեն աշխատել որպես վաճառքի մասնագետներ:

icon7-1 Այս ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր՝

  1.  Ցանկանում են լինել վաճառքի արդյունավետ մասնագետ`
    • ներմուծող/արտահանող ընկերություններում
    • արտադրող ընկերություններում
    • խանութների ցանցերում
    • միջազգային բրենդների ներկայացուցիչ ընկերություններում
  2. Հանդիսանում են վաճառքի մասնագետ և ցանկանում են ձեռք բերել նոր՝ գործնական գիտելիքներ:

 icon6-1 Ծրագրի հիմնական փուլերն են`

1. Դասընթացի իրականացում

  • SMART թիրախավորում
  • Հաճախորդների կարիքների բացահայտում եւ հնարավորությունների ամփոփում
  • Մեծ գաղափարի ներկայացում
  • Առարկությունների հաղթահարում և գործարքի փակում

դասընթացի մանրամասն նկարագիրը՝ այստեղ

2.Որակավորման շնորհում

3.CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

4.Կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար)

 

icon5-1   Հիմնական արդյունքներ

Ծրագրի ավարտին մասնակիցները կտիրապետեն վաճառքի գործիքներին, անհրաժեշտ տեխնիկաներին և կիմանան, թե ինչպես`

  1. Ներգրավել նոր հաճախորդներ և դարձնել նրանց հավատարիմ,
  2. Արդյունավետ հաղորդակցվել հաճախորդների հետ,
  3. Արդյունավետ վաճառք իրականացնել,
  4. Կառավարել հաճախորդների բողոքները:

  icon3-1Տևողություն

10 ժամ (Շաբաթական 2 անգամ, 2 ժամ)

      Օրացույց

Մեկնարկը ՝  նոյեմբերի  12

Օրեր՝ Երեքշաբթի, հինգշաբթի

Ժամեր՝ 19:00-21:00

 icon4-1 Ձեր ներդրումը

45,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկեր)

icon1-1 Դասընթացավարներ

Կարեն Նալբանդյան   

Կարեն Նալբանդյանը հանդիսանում է  համաշխարհային նշանակություն ունեցող բրենդներից մեկի Հայաստանյան ներկայացուցչության վաճառքի բաժնի հմտությունների զարգացման ղեկավարը: Վաճառնքների ուղղությամբ ունի  8+ տարվա փորձ: Կարենը վերապատրաստել է  ավելի քան 300 վաճառքի մասնագետի:

Արեգ Նավասարդյան  

Արեգ Նավասարդյանը հանդիսանում է  համաշխարհային նշանակություն ունեցող բրենդներից մեկի Հայաստանյան ներկայացուցչության ստրատեգիկ պլանավորման և վերլուծությունների բաժնի ղեկավար: Ստրատեգիկ պլանավորման և վաճառքների ուղղությամբ ունի 8+ տարվա փորձ, վերապատրաստել է 150+ կոմերցիոն մասնագետի:

 Մասնակիցների քանակ

10-15

 Լեզու

Հայերեն, տերմիններ` անգլերեն