Սոցիալական մեդիա մարքեթինգը ամենապահանջված մասնագիտություններից մեկն է ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր հաջողված բիզնեսի հիմքում ընկած է սոցիալական մեդիա հարթակների գործիքների և տեխնիկաների արդյունավետ կիրառումը:
Մասնակցելով Quick Start-ի այս ծրագրին, Դուք ոչ միայն կտիրապետեք Սոց. Մեդիա մարքեթինգի գործիքներին, այլ նաև կկարողանաք մտածել և գործել որպես իրական SMM մասնագետ: Դուք կկարողանաք ճիշտ գնահատել Ձեր հաճախորդի կարիքները և ձեռք կբերեք վստահություն սեփական ունակությունների նկատմամբ:
Ծրագրի հիմնական նպատակը Սոց. Մեդիա մարքեթինգի մենեջերներ պատրաստելն է, ովքեր լիակատար կտիրապետեն մասնագիտությանը և հանդես կգան որպես ոլորտի առաջատարներ:
Ու՞մ համար է ծրագիրը
Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են թվային աշխարհը և ցանկություն ունեն սովորել այս մասնագիտությունը ու աշխատել Սոց. Մեդիա մարքեթինգի ոլորտում:
Ծրագրի հիմնական փուլերն են`
- Ծրագրի իրականացում
- Ամեն ինչ մարքեթինգի մասին
- Մարքեթինգ և SMM case-երի ուսումնասիրություն
- Ինչպես ստեղծել գրավիչ բովանդակություն
- Facebook Marketing
- Instagram Marketng
- Այլ սոցիալական հարթակներ
- Ads Manager
- SMM ռազմավարություն
- Որակավորման շնորհում
- CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
- Կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):
Հիմնական արդյունքներ՝
- Հաճախորդների հետ ճիշտ աշխատանք
- Գրավիչ բովանդակության ստեղծում
- Գովազդների ստեղծում և ղեկավարում
- Facebook, Instagram, google tools , youtube, Linkedin, Tripadvisor հարթակների տիրապետում
- Բազմաթիվ գործիքների իմացություն, որոնք կօգնեն պրոֆեսիոնալ և ճշգրիտ համակարգել աշխատանքը:
Ժամանակացույց
Մեկնարկ՝ Փետրվարի 9
18 ժամ՝ շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ
Երեքշաթի, շաբաթ՝ 19:00-21:00,
Ձեր ներդրումը
67.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկեր)
Դասընթացավար
Ագաթա Կարապետյան
Թվային մարքեթինգի և Սոց. մեդիա մարքեթինգի մասնագետ
Ագաթան թվային մարքեթինգի և սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում ունի 7+ տարվա աշխատանքային փորձ: Ներկայումս հանդիսանում է Promo PR ընկերության գործադիր տնօրենը: Ագաթան ստանում է մագիստրոսի աստիճան՝ Փենսիլվանիայի Wharton համալսարանում:
Նա սերտիֆիկացված է հետևյալ ուղղություններով.
- Google adwords
- Google Analytics Individual
- Hootsuite Social Marketing
- Hubspot Content Marketing
- Hubspot Inbound
Ագաթան աշխատել է հետևյալ ընկերություններում.
- “BitKong” (Թվային մարքեթինգի և օնլայն աջակցման մասնագետ)
- «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոն (SMM մասնագետ)
- «Սիմփլ Սոլյուշնս» (SMM couch)
- «Սեգաֆրեդո» (Թվային մարքեթինգի մասնագետ)
- «Ռուժ» (SMM մասնագետ)
Մարքեթինգային ծրագրեր նա իրականցնում է ինչպես Երևանում, այնպես էլ՝ Մոսկվայում:
Մասնակիցների քանակ
մինչև 15
Լեզու
Հայերեն (նյութեր, տերմիններ՝ անգլերեն)