Ներկայացման հմտություններ

Փորձառու մասնագետ լինելը, փայլուն գաղափարներ ունենալը, լավագույն ծրագիր մշակելը, բարձրորակ ծառայություն կամ ապրանք առաջարկելը դեռևս բավարար չէ հաջողության հասնելու համար: Վստահություն ներշնչելու, հաճախորդի կամ գործընկերոջ ուշադրությունը գրավելու և նրան որոշակի քայլերի դրդելու համար անհրաժեշտ է տիրապետել ներկայացման հմտություններին:

Այս դասընթացի արդյունքում մասնակիցները կտիրապետեն ներկայացման ընթացքում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հիմնական տեխնիկաներին, գաղտնիքներին:

Յուրաքանչյուր կորպորատիվ դասընթացի պարագայում իրականացվում է տվյալ ընկերության և գործունեության ոլորտի առանձնահատկությունների ուսումնասիրություն և մշակվում է ընկերության պահանջմունքներին հարմարեցված ծրագիր:

Դասընթացի հիմնական թեմաներ

  • Արդյունավետ ներկայացման հիմնական կանոններ
  • Լսարանի հետ կապի հաստատում
  • Աշխատանք բարդ լսարանի հետ
  • Կենտրոնացում լսարանի կարիքների վրա
  • Ներկայացման հիմնական ուղերձ
  • Լսարանի հետ աչքի կոնտակտի հաստատում
  • Ներկայացման 10-20-30 կանոնը
  • Պատմությունների դերը ներկայացման ժամանակ
  • Ձայնի արդյունավետ օգտագործում

 icon5-1Արդյունքներ

Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն.

  • ազդեցիկ և ամբողջական ներկայացման համար անհրաժեշտ հատուկ հմտություններին
  • հստակ և տպավորիչ խոսք ստեղծելու և power point-ը` որպես աջակցող տեսողական միջոց ճիշտ կիրառելու մեթոդներին

icon3-1Տևողություն

6 ժամ

Հետաքրքության պարագայում դիմեք մեզ, և մենք կուղարկենք Ձեր ընկերության համար նախատեսված առաջարկ: