Ներկայացման հմտություններ

Գաղտնիք չէ, որ փորձառու մասնագետ լինելը, փայլուն գաղափարներ ունենալը, լավագույն ծրագիր մշակելը, բարձրորակ ծառայություն կամ ապրանք առաջարկելը դեռևս բավարար չէ հաջողության հասնելու համար: Վստահություն ներշնչելու, ուկնդրի ուշադրությունը գրավելու, նրա զգացմունքների վրա ազդելու և որոշակի քայլերի դրդելու համար անհրաժեշտ է տիրապետել ներկայացման հմտություններին: Այս դասընթացի արդյունքում մասնակիցները կտիրապետեն ներկայացման ընթացքում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հիմնական տեխնիկաներին, գաղտնիքներին:

icon7-1Դասընթացի հիմնական նպատակն է զարգացնել ազդեցիկ և ամբողջական ներկայացման համար անհրաժեշտ հատուկ հմտություններ: Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն, թե ինչպես ստեղծել հստակ և տպավորիչ խոսք և ճիշտ օգտագործել power point-ը` որպես աջակցող տեսողական միջոց:

icon14.1 Դասընթացի բովանդակությունը`

1. Դասական մոտեցման վրա հիմնված խոսք

  • Կառուցվածքը
  • ABC տեխնիկայի առանձնաատկությունները
  • Տեսողական գործիքների կիրառումը

2. Նորարարական մոտեցման վրա հիմնված խոսք

  • Կառուցվածքը
  • Էմոցիաների ճիշտ արտահայտման տեխնիկաները
  • Տեսողական գործիքների կիրառումը

3. Գործնական աշխատանք

  • Մասնակիցների կողմից ներկայացումների պատրաստում
  • Թերությունների վերլուծություն և շտկում

icon5-1Դասընթացի հիմնական արդյունքները

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան`

  • Կառուցել տպավորիչ խոսք
  • Կիրառել ABC տեխնիկան` տերմինները և բարդ հասկացությունները հասանելի դարձնելու նպատակով
  • Օգտագործել արդյունավետ ներկայացման տեխնիկաները

icon3-1Տևողություն

6 ժամ

 Օրացույց

Ապրիլ 1, 4, 8

19:00-21:00

Ձեր ներդրումը

18,000 ՀՀ դրամ
(ներառյալ հարկեր)

icon1-1Փորձագետ

Անահիտ Մանասյան 

Certified Management Consultant©

  • Հանդիսանում է միջազգային հավաստագրում ունեցող բիզնես խորհրդատու` մենեջմենթի, մարքեթինգի և տնտեսագիտական ոլորտի այլ ճյուղերի զարգացման և ներդրման գծով
  • «Խորհրդատվություն առանց սահմանների»միջազգային մրցույթում արժանացել է «Պատվավոր խորհրդատու» մրցանակին
  • Ունի գիտական աստիճան` տնտեսագիտության ոլորտում
  • ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից 2011 թվականին արժանացել է երիտասարդ գիտնականի մրցանակին` տնտեսագիտության ասպարեզում լավագույն աշխատանքը (Արհեստական բանականության կիրառումը տնտեսագիտության մեջ) ներկայացնելու համար։

 Մասնակիցների քանակ

մինչև 15

 Լեզու

Հայերեն