Միջոցառումների կառավարման մասնագետի պատրաստում

icon8-1Կոնֆերանսի, ընդունելության, հանրային կամ փակ միջոցառման  կազմակերպումը կարող է լինել բավականին բարդ, բայց և հետաքրքիր առաջադրանք, հատկապես, երբ անհատը կամ ընկերությունը առաջին անգամ է իրականացնում նման միջոցառում: Անկախ նախանշված միջոցառումների տարբերություններից, միջոցառումների կառավարման սկզբունքները հիմնականում նույնն են լինում:

«Միջոցառումների կառավարման մասնագետի պատրաստում» ծրագրի շրջանակներում կիրականացվեն գործնական առաջադրանքներ ու նախագծեր և ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները կտիրապետեն միջոցառումների կառավարման հիմնական գործիքներին, սկզբունքներին և հմտություններին:

Ծրագիրը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ այն մասնագետների համար, ովքեր փնտրում են իրական փորձի և նորարական մոտեցումների հետ համակցված գործնական գիտելիքներ:

Ծրագրի ընթացքում մասնակիցները կկազմակերպեն և կիրականացնեն իրական միջոցառում:

icon7-1«Միջոցառումների կառավարման մասնագետի պատրաստում» ծրագրի հիմնական նպատակն է պատրաստել պրակտիկ մասնագետներ, ովքեր կտիրապետեն անհրաժեշտ գործիքների ու հմտությունների և կկարողանան անմիջապես ծրագրի ավարտից հետո պլանավորել և իրականացնել կոնֆերանսներ, սեմինարներ, ցուցահանդեսներ, փառատոններ, կորպորատիվ և հանրային այլ միջոցառումներ:

Ծրագրի հիմնական փուլերն են՝

  1. Միջոցառումների պլանավորում և կառավարում
  2. Միջոցառումների արդյունավետ առաջխաղացում
  3. Միջոցառման լոգիստիկա և գնահատում
  4.  Ծանոթացում աշխատանքային միջավայրին. այցելություն գործընկեր ընկերություն
  5.  Իրական միջոցառման կազմակերպում և իրականացում
  6.  CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն և կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

icon5-1 Ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան՝

  • նախագծել և իրականացնել փոքր, միջին և խոշոր միջոցառումներ,
  • կազմակերպել միջոցառման արդյունավետ առաջխաղացումը,
  • գնահատել միջոցառման արդյունավետությունը:

icon3-1Տևողություն

12 ժամ` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ

icon2.1Օրացույց

Մեկնարկ՝ հունվարի 22

Երեքշաբթի, ուրբաթ

19:00-21:00

icon4-1 Ձեր ներդրումը

45 000 դրամ (ներառյալ հարկեր)

icon1-1Դասընթացավար

Էմմա Սարգսյան 

Էմմա Սարգսյանն ունի ավելի քան 10 տարվա փորձ PR-ի, միջոցառումների կառավարման ոլորտներում: Նա ունի երկու մագիստրոսական աստիճան (ՀՊՏՀ; Լոնդոնի Համալսարանական Քոլեջ): 2005-ից նա ընդգրկված է այնպիսի ընկերությունների PR աշխատանքներում, ինչպիսիք են «Հեյֆեր Ինթերնեյշնլ» ընկերությունը, Aeplac, Mediareach գովազդային ընկերությունը, Համաշխարհային բանկը, Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության աջակցող ծրագիրը: Այժմ նա «Սեյջ» ընկերության հիմնադիր տնօրենն է, դասավանդում է հանրային կապեր և գովազդ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: Էմման անցկացրել է ավելի քան 20 դասընթաց ՀՊՏՀ ուսանողների, Հայաստանի Խաղաղության Կորպուսի, «Հեյֆեր Ինթերնեյշնլ» ընկերության և Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության աջակցող ծրագրի համար:

Մասնակիցների քանակ

մինչև 15 հոգի

 Լեզու

 Հայերեն

Բեռնել ծրագրի նկարագիրն այստեղից

icon13-1