Առևտրային (Trade) մարքեթինգում ամենակարևոր էլեմենտը համարվում է ստրատեգիան. շուկայում «խաղալու» կամ էլ դրսևորվելու հիմնական կանոնների ու սկզբունքների մշակումը, երկարաժամկետ և կարճաժամկետ պլանավորումը:
Վաճառքի ծավալը, եկամտաբերությունն և հաճախորդների ավելացումն ապահովելու համար առաջնային գործոններ են հանդիսանում ՝ ապրանքների ճիշտ առաջխաղացումն ու դասավորվածությունը վաճառակետերում, ինչպես նաև 5A երի ռազմավարությունը:
Ծրագրի հիմնական նպատակն է մասնակիցներին փոխանցել մերչենդայզինգի և արագ սպառվող ապրանքների առաջխաղացման արդի մոտեցումները, որոնք կիրառելու դեպքում, կկարողանան ընկերություններում ապահովել մարքեթինգային նոր լուծումներ և այդպիսով կմեծացնեն վաճառքի ծավալները:
Ծրագրի հիմնական թեմաները
- Արագ սպառվող ապրանքների շուկան, դրա առանձնահատկությունները, «շուկայում խաղալու» հիմնական ռազմավարությունը
- Շուկայում արագ սպառվող ապրանքների առաջխաղացումը
- 5A -երի ռազմավարությունը առևտրային մարքեթինգում, դրա իրավիճակային կիրառությունը
- Ապրանքների դասավորության առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը վաճառքի ծավալների վրա
- Մերչենդայզինգի հիմնական կանոնները, ապրանքների ճիշտ դասավորության միջոցով վաճառքի ծավալների խթանումը և նոր թիրախային խմբերի ներգրավումը
- Ապրանքների վաճառքների խթանումը գովազդային նյութերի միջոցով, դրանց ճիշտ կիրառությունը
Ծրագրի հիմնական արդյունքները
Ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան ընկերության համար ապահովել բարձր եկամուտներ, ավելի շատ վաճառք և հավատարիմ հաճախորդներ:
Տևողություն
20 ժամ
Ձեր ներդրումը
57,000 դրամ (ներառյալ հարկերը)
Դասընթացավար
Մանյան ունի ավելի քան 13 տարվա փորձ մարքեթինգում, 7 տարվա փորձ առևտրային մարքեթինգում և արագ սպառվող ապրանքների շուկայում: Իր փորձառության շնորհիվ ղեկավարել է մարքեթինգային բաժնի ստրատեգիաներ մի շարք առաջատար ընկերություններում:
Ունի KPI- ների և կատարողականի վերլուծության, L&T խանութների ռազմավարության մշակման և զարգացման մեծ փորձառնություն: Ներկայումս հանդիսանում է “One Market Data” ընկերության մարքեթինգ կոորդինատորը: Աշխատել է «Ասողիկ» ընկերությունոմ, որպես կոմերցիոն տնօրեն, ինչպես նաև այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են՝ “Coca-Cola HBC Armenia”, ”Homeland” և այլն:
Մասնակիցների քանակ
մինչև 15
Լեզու
Հայերեն, տերմիններ՝ անգլերեն