Մարքեթինգային ռազմավարություն՝ Բիզնեսի զարգացման համար

Բիզնես ղեկավարները, մարքեթինգի մասնագետները երբեմն հայտնվում են այնպիսի իրավիճակում, երբ իրենց օպերացիոն մարքեթինգային կամ հաղորդակցության գործիքները այլևս արդյունավետ չեն, իսկ ժամանակի ներդրումը դրանցում դարձել է անիմաստ: Հաճախորդների թիվը դադարել է աճել, իսկ նախկինում արդյունավետ համարվող գործողություններով անհնարին է դարձել հասնել արդյունքի:  Ակնհայտ է, որ նման բիզնեսները կարիք ունեն նոր ռազմավարության, քանի որ հաճախորդների պահանջմունքները փոփոխվել են, և նրանց գնման շարժառիթները այլևս տարբերվում են նախկիններից:

Այս դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա ներդնել  իրական և արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն: Մասնակիցները կկարողանան կիրառել հենց իրենց բիզնեսին համապատասխան ադապտացված մարքեթինգային ռազմավարության գործիքները:

icon7-1Ում համար է դասընթացը

  • Մարքեթինգի բաժնի աշխատակիցների և մենեջերների
  • Բիզնես սեփականատերերի / ձեռնարկատերերի կամ նոր նախագծեր ստեղծողների
  • Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են բիզնեսի զարգացման ռազմավարություններով

icon6-1Դասընթացի  հիմնական փուլեր

1. Կորպորատիվ ռազմավարություն

  • Ռազմավարություն. արդյոք դա շախմա՞տ է
  • Ռազմավարական բիզնեսի ստորաբաժանումներ (SUB)
  • Մարքեթինգը և հաղորդակցությունը՝ կորպորատիվ ռազմավարությանը համահունչ
  • 4 դասական ռազմավարական մատրիցաների առավելություններն ու սահմանները

2. Ալտերնատիվ կապույտ օվկիանոսի մոդելը

  • Մեկ այլ մոտեցման բացահայտում
  • Ինչպե՞ս այն գործարկել
  • Փորձարկում մասնակիցների սեփական գործունեության վրա

3. Ռազմավարական թիրախավորում և դիրքավորում

  • Մրցակցային առավելությունն ու տարբերակումը
  • Արժեքի ստեղծում հաճախորդի հոգում
  • Գնալ ավելին և ավելին, քան պարզապես բենչմարքինգն է
  • Նոր մարքեթինգային պլանավորման ստեղծում

Հիմնական արդյունքներ

Դասընթացի  ավարտին մասնակիցները կկարողանան՝

  • Վերլուծել բիզնես միջավայրը՝ փորձված գործիքներով
  • Ստեղծել մարքեթինգային բիզնես գործառույթների արդյունավետ քաղաքականություններ
  • Ներդնել մարքեթինգային ռազմավարությունը ընթացիկ գործառույթների մեջ
  • Մշակել ռազմավարական պլան բիզնեսի կամ նախագծի զարգացման համար
  • Լուծել մարքեթինգային ռազմավարության մեջ առկա խնդիրները
  • Ինտեգրել հաղորդակցությունը ամբողջական ռազմավարական մոտեցման մեջ

 Հիմնական պահանջներ

  • մոտիվացված  լինել բիզնեսում նոր մոտեցում բերելու համար
  • ընդունել ոչ տեսական գիտելիքներ
  • չվախենալ այլընտրանքային մոդելներից

icon3-1 Տևողություն

21 ժամ

icon4-1 Ձեր ներդրումը

 79,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկեր)

icon1-1 Դասընթացավար

Անի Հովհաննիսան

  • 15 տարվա փորձառությամբ դասընթացավար և խորհրդատու՝ մարքեթինգի, վաճառքի և հաղորդակցության ոլորտում
  • Մագիստրոսի կոչում (Creation and Management of Companies (Paris V- René Descartes University))
  • Մագիստրոսի կոչում (Business Administration  (Paris La Sorbonne University))
  • Հավատարմագրված է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ դասընթացավարների ֆեդերացիայի կողմից  (French Federation of Professional Trainers)
  • Համագործակցել է այնպիսի թրեյնինգային կենտրոնների հետ, ինչպիսիք են՝ Personal development training center (Paris, France); Hotel & Catering private training center (Toulouse, France); Private School of management (Toulouse, France); Private communication School (Brest, France); HR & Management training center (Toulouse, France) և այլն
  • Դասընթացները ստեղծվում են տարբեր մեթոդների համակցումով, ինչպիսիք են՝ Agile, Rosenberg NVC, Transactional analyses, Inbound, Mind Mapping և այլ:

Մասնակիցների քանակ

Մինչև 15

  Լեզու

Ծրագրի լեզուն հայերենն է, տերմիններ՝ անգլերեն