Մարդկային ռեսուրսների կառավարում

icon8-1Մարդկային ռեսուրսների կառավարչի աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված ընկերության հաջողության մեծ մասը, քանի որ նրա աշխատանքը կապված է ընկերության ամենաարժեքավոր ռեսուրսի` աշխատակիցների հետ:
Դասընթացը նախատեսված է մասնավոր ձեռնարկությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների մարդակային ռեսուրսների (HR) ղեկավարների և մարդկային ռեսուրսների կառավարման բաժինների այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են HR կառավարման բնագավառում իրենց որոշումներն ու գործառույթները դարձնել ավելի արդյունավետ և ճշգրիտ:

Յուրաքանչյուր կորպորատիվ դասընթացի պարագայում իրականացվում է տվյալ ընկերության և գործունեության ոլորտի առանձնահատկությունների ուսումնասիրություն և մշակվում է ընկերության պահանջմունքներին հարմարեցված ծրագիր:

Դասընթացի հիմնական թեմաներ

• Անձնակազմի պլանավորումը ընկերության ռազմավարությանը համապատասխան
• Աշխատանքային նկարագրերի կազմում
• Աշխատատեղի համալրում
• Անձնակազմի մոտիվացիա
• Անձնակազմի կատարողականի գնահատման արդյունավետ մեթոդներ
• Կոնֆլիկտների կառավարում

icon5-1Արդյունքներ

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան իրականացնել`

  • Անձնակազմի պլանավորումը ընկերության ռազմավարությանը համապատասխան
  • Աշխատանքային նկարագրերի կազմում, աշխատատեղերի համալրում
  • Առաջադրանքների հանձնարարում
  • Անձնակազմի մոտիվացիա
  • Անձնակազմի կատարողականի արդյունավետ գնահատում

icon3-1Տևողություն

12 ժամ

Հետաքրքության պարագայում դիմեք մեզ, և մենք կուղարկենք Ձեր ընկերության համար նախատեսված առաջարկ: