Մարդկային ռեսուրսների (HR) մասնագետ հարկավոր է ցանկացած ընկերության: Այդ իսկ պատճառով մասնագիտությունը բավական պահաջված է: Մարդկային ռեսուրսների կառավարչի աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված ընկերության հաջողության մեծ մասը, քանի որ նրա աշխատանքը կապված է ընկերության ամենաարժեքավոր ռեսուրսի` աշխատակիցների հետ:
Quick Start նախագծի «Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի պատրաստում» ծրագրի նպատակն է պատրաստել պրակտիկ մասնագետներ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում, ովքեր ծրագրից անմիջապես հետո կկարողանան աշխատել որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ և վարել ընկերության կադրային գործավարությունը:
Ծրագրի հիմնական փուլերն են՝
1. Դասընթաց 1 «Մարդկային ռեսուրսների կառավարչի 5 հիմնական գործառույթները» դասընթացի իրականացում (18 ժամ) (դասընթաց 1-ի մանրամասն նկարագրություն)
2.Դասընթաց 2 «Կադրային գործավարություն» դասընթացի իրականացում (18 ժամ) (դասընթաց 2-ի մանրամասն նկարագրություն)
3. Գործնական այց գործընկեր ընկերություն. ծանոթացում աշխատանքային միջավայրին
4. Որակավորման շնորհում
5. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
6. Կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):
Ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան՝
1. կատարել անձնակազմի պլանավորում` համապատասխան ընկերության ռազմավարությանը
2. կազմել աշխատանքային նկարագրեր
3. կատարել աշխատատեղի համալրում
4. կիրառել աշխատակազմին մոտիվացնող և անձնակազմի կատարողականի գնահատման արդյունավետ մեթոդներ
5. ապահովել կադրային փաստաթղթաշրջանառության հիմնական մասը
6. իրականացնել նոր աշխատողների ընդունում, աշխատանքային պայմանների փոփոխում, աշխատանքից ազատում և այլ գործառույթներ՝ համապատասխան աշխատանքային օրենսգրքի
Մեկնարկը
Փետրվարի 23
Տևողություն
36 ժամ` շաբաթական 2 անգամ,
Երեքշաբթի՝ 19:00-21:00 ,
Շաբաթ՝ 10:00-13:00
Ձեր ներդրումը
Ծրագրի արժեքը` 98,000 դրամ (նեռարված հարկեր)
Կարող եք վճարել ամեն փուլի համար՝ 56.000 դրամ
Դասընթացավարներ
Նունե Վարոսյան («Մարդկային ռեսուրսների կառավարչի 5 հիմնական գործառույթները»)
«Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն
2004թ.-ից վարում է Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի բազմաթիվ դասընթացներ: Իրականացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվություն տարբեր ոլորտների կազմակերպությունների համար: Հայաստանում Ֆրասիական Համալսարանի դասախոս:
Մասնակիցների քանակ
10-15
Լեզու
Հայերեն
t