Մարդկային ռեսուրսների կառավարիչ +

icon8-1 Մարդկային ռեսուրսների (HR) մասնագետ հարկավոր է ցանկացած ընկերության: Այդ իսկ պատճառով մասնագիտությունը բավական պահաջված է:  Մարդկային ռեսուրսների կառավարչի աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված ընկերության հաջողության մեծ մասը, քանի որ նրա աշխատանքը կապված է ընկերության ամենաարժեքավոր ռեսուրսի` աշխատակիցների հետ:

icon7-1Quick Start նախագծի «Մարդկային ռեսուրսների կառավարիչ +» ծրագրի նպատակն է պատրաստել պրակտիկ մասնագետներ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում, ովքեր ծրագրից անմիջապես հետո կկարողանան աշխատել որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ և վարել ընկերության կադրային գործավարությունը:

icon6-1 Ծրագրի հիմնական փուլերն են՝

1. Դասընթաց 1 «Մարդկային ռեսուրսների կառավարչի 5 հիմնական գործառույթները» դասընթացի իրականացում  (12 ժամ) դասընթացի մանրամասն նկարագրություն

2.Դասընթաց 2 «Կադրային գործավարություն» դասընթացի իրականացում (8 ժամ) (դասընթաց 2-ի մանրամասն նկարագրություն)

3. Հյուր մասնագետների այց և փորձի փոխանակում (2 ժամ)

4. Որակավորման շնորհում

5. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

6. Կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

icon5-1 Ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան՝

1.    կատարել անձնակազմի պլանավորում` համապատասխան ընկերության ռազմավարությանը
2.   կազմել աշխատանքային նկարագրեր
3.   կատարել աշխատատեղի համալրում
4.   կիրառել աշխատակազմին մոտիվացնող և անձնակազմի կատարողականի գնահատման արդյունավետ մեթոդներ
5.   ապահովել կադրային փաստաթղթաշրջանառության հիմնական մասը
6.  իրականացնել նոր աշխատողների ընդունում, աշխատանքային պայմանների փոփոխում, աշխատանքից ազատում և այլ գործառույթներ՝ համապատասխան աշխատանքային օրենսգրքի

 Մեկնարկը

Օգոստոսի 24

icon3-1Տևողություն

22 ժամ` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ

Երեքշաբթի, հինգշաբթի՝ 19:00-21:00 ,

 

icon4-1 Ձեր ներդրումը

Ծրագրի արժեքը` 57,000 դրամ

 

icon1-1 Դասընթացավարներ

Նունե Վարոսյան  («Մարդկային ռեսուրսների կառավարչի 5 հիմնական գործառույթները»)

«Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն
2004թ.-ից վարում է Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի բազմաթիվ դասընթացներ: Իրականացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվություն տարբեր ոլորտների կազմակերպությունների համար: Հայաստանում Ֆրասիական Համալսարանի դասախոս: 

 

Անահիտ Մանուկյան («Կադրային գործավարություն»)
Ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում։ Ներկայումս աշխատում է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում՝ որպես անձնակազմի կառավարման բաժնի ղեկավար։

 Մասնակիցների քանակ

10-15

Լեզու

Հայերեն

t