«ՀՀ հարկային օրենսգիրք» սեմինար

Այս սեմինարը հնարավորություն է ընձեռում ձեռք բերելու խորը, համակողմանի և գործնական գիտելիքներ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի վերաբերյալ:

Սեմինարի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Հարկային օրենսգրքի առանձնահատկությունները և փոփոխությունները, ինչը կօգնի խուսափել օրենսգրքի սխալ կիրառման արդյունքում առաջացող ռիսկերից: Մասնակիցները հնարավորություն կունենան ուղղելու ՀՀ հարկային օրենսգրքին վերաբերվող իրենց հարցերը և ստանալու լիարժեք պարզաբանումներ:

Սեմինարը նախատեսված է հաշվապահների, ֆինանսիստների, ինչպես նաև ընկերությունների ղեկավարների համար:

Սեմինարների հիմնական թեմաներ

Օր 1՝ Ընդհանուր մաս

Օր 2՝ Ընդհանուր մաս (շարունակություն), Ավելացված արժեքի հարկ

Օր 3՝ Շահութահարկ

Օր 4՝ Շահութահարկ (շարունակություն), Եկամտային հարկ

Տևողություն`

12 ժամ, 4 օր՝ 3-ական ժամ

 

Ձեր ներդրումը`

56,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)

Դասընթացավար

Արման Մնացականյան

  •  «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների, Հարկային օրենսգրքի Ընդհանուր մասի, Շահութահարկի, ԱԱՀ-ի և Եկամտային հարկի մասերի գծով շարունակական մասնագիտական զարգացման նպատակով սեմինարների վարում Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի լիիրավ անդամների և այլ փորձառու մասնագետների համար
  • Հարկային օրենսդրության ամբողջ փաթեթի և Հարկային օրենսգրքի գծով դասընթացների վարում (այդ թվում օրենսդրությանը վերաբերող խնդիրների լուծում) Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի մասնակիցների համար
  • Աուդիտորի որակավորման վկայական՝ շնորհված ՀՀ ֆինանսների նախարարության կողմից
  • Աուդիտորի որակավորման վկայական՝ շնորհված Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի կողմից
  • Ավելի քան 10 տարվա փորձ՝ հարկային, իրավական և ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի վերաբերյալ խորհրդատվության ոլորտում

Մասնակիցների քանակ`

Մինչև 20