Ցանկացած ընկերության հաջողությունը ուղղակիորեն կախված է վաճառք և հաճախորդների սպասարկում իրականացնող աշխատակիցների գիտելիքներից և հմտություններից: Եթե ցանկանում եք վստահ լինել, որ Ձեր ընկերության աշխատակիցները տիրապետում են վաճառքի արդյունավետ գործիքներին և կարող են ավելացնել յուրաքանչյուր հաճախորդից ստացվող եկամուտը` միաժամանակ նպաստելով հաճախորդի հավատարմությանը, ապա այս ինտերակտիվ դասընթացը Ձեր ընկերության համար է:
Յուրաքանչյուր կորպորատիվ դասընթացի պարագայում իրականացվում է տվյալ ընկերության և գործունեության ոլորտի առանձնահատկությունների ուսումնասիրություն և մշակվում է ընկերության պահանջմունքներին հարմարեցված ծրագիր:
Դասընթացի հիմնական թեմաներ
- Սպասարկողը որպես ընկերության վերաբերյալ ընկալումների ձևավորող
- Վաճառքի ձագար և կիրառություն
- Հաճախորդների հետ հարաբերությունների և վստահության կառուցում
- Հաճախորդների կարիքների գնահատման տեխնիկաներ
- Ծառայությունների/ապրանքների ներկայացում՝ հաճախորդի տիպայնությանը համապատասխան
- Աշխատանք առարկումների հետ. առարկումները՝ որպես հետաքրքրության ցուցաբերում
- Գործարքի փակման առանձնահատկություններ
- Վաճառքի արդյունավետ գործիքակազմ
- Cross-selling և up-selling
- Վաճառքի և սպասարկման լրացուցիչ հմտություններ
- «Բարդ» հաճախորդների հետ աշխատելու կանոններ
Արդյունքներ
Դասընթացի արդյունքում մասնակիցները կտիրապետեն հաճախորդների հետ երկարատև և լոյալ հարաբերություններ հաստատելու գաղտնիքներին, վաճառքների արդյունավետ գործիքակազմին, ձեռք կբերեն արդյունավետ դեմ առ դեմ և հեռախոսային սպասարկման հմտություններ, ինչպես նաև կստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Տևողություն
12 ժամ
Հետաքրքության պարագայում դիմեք մեզ, և մենք կուղարկենք Ձեր ընկերության համար նախատեսված առաջարկ: