Հաղորդակցման հմտություններ

icon8-1Ներկա ժամանակաշրջանում անհնար է թերագնահատել հաղորդակցման հմտությունների դերը: Ճիշտ հաղորդակցման կարիք ունեն բոլորը` թե´ առօրյա կյանքում, թե´ աշխատավայրում: Սակայն միշտ չէ, որ հեշտ է լինում խոսքը լսարանին հասանելի դարձնելը: Երբեմն հնարավոր է «մոլորվել» մտքերը բառերի վերածելու ընթացքում: Հենց այդտեղ էլ օգնության են գալիս հաղորդակցման հմտությունները:

Այս դասընթացի ընթացքում մասնակիցները կբացահայտեն տարբեր մակարդակներում առավել արդյունավետ հաղորդակցվելու և հաղորդակցման ընթացքում հաջողության հասնելու իրենց պոտենցիալը, ինչպես նաև` ուժեղ կողմերը և բիզնես միջավայրում մրցունակ լինելու հնարավորությունները:  

icon7-1Դասընթացի հիմնական նպատակն է մասնակիցներին զինել այնպիսի հմտություններով, կարողություններով, մտքերով և գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են  բիզնեսի ու անձնական մակարդակներում հաղորդակցությունը բարելավելու, առավել հեշտացնելու և հաջողության հասնելու համար:

icon14.1 Դասընթացի բովանդակությունը

      1. Հաղորդակցության հիմնարար դրույթները

      2. Տեղեկատվության ընկալումը    

      3. Ինչպես ենք ընկալում ինքներս մեզ, և ինչպես են մեզ ընկալում այլ անձինք

      4. Վերբալ և Ոչ վերբալ հաղորդակցություն

          — դրանցից յուրաքանչյուրի կամ միաժամանակ երկուսի հաջող կիրառման նախապայմանները

      5. Համոզման և Մանիպուլյացիայի մեթոդները

      6. Լսելու հմտություններ

         — ակտիվ և արդյունավետ լսողության տարբեր փուլերը

      7. Կոնֆլիկտների կառավարման ոճերը

      8. Հաղորդակցման տարբերությունները` կանանց և տղամարդկանց միջև

          — խոսքի/վերբալ արտահայտման տարբերություններ

          — որոշումների կայացման տարբերություններ

 

icon5-1Դասընթացի հիմնական արդյունքները

Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն հաղորդակցման տարբեր մեթոդներին, ներառյալ` արդյունավետ և կոնտեքստին ու միջավայրին համապատասխան վերբալ և ոչ վերբալ հաղորդակցության տեխնիկաներին, համոզման մեթոդներին, կոնֆլիկտների կառավարման ոճերին:

icon3-1Տևողություն

7 ժամ

icon1-1Փորձագետ

Արտակ Ալոյան 

  • Հավաստագրված կառավարման խորհրդատու
  • Միջազգայի թրեյներ` Ռազմավարական պլանավորման, Լիդերության, Բիզնես հաղորդակցման, Անձնական աճի ուղղություններով
  • EastInvest (Public-Private Dialogue, Eurochambres) նախագծի փորձագետ/թրեյներ
  • Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) ֆրիլանս թրեյներ` «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում
  • ԱՄՆ Խաղաղության կորպուսի «Համայնքի և երիտասարդության զարգացում» ծրագրի թրեյներ

 Մասնակիցների քանակ

մինչև 15

 Լեզու

Հայերեն