Գործնական մարքեթինգի հմտություններ՝ Հայաստանի շուկայի համար

icon8-1Մրցունակության ապահովումը, հաճախորդի պահանջմունքները հասկանալու և դրանք արդյունավետ բավարարելու կարողությունը հանդիսանում են զարգացող և կայուն բիզնեսի ամենակարևոր բաղադրիչներ, որոնց համար պատասխանատու է մարքեթինգը։

Այս դասընթացը կտրամադրի գործնական մարքեթինգի հմտություններ, որոնք կօգնեն վերանայել բիզնեսի ռազմավարությունը և բարելավել բիզնեսի ուղվածությունը դեպի շուկա և  հաճախորդ:

icon7-1  Այս դասընթացի նպատակն է՝ օգնել մարքեթինգի մասնագետներին, բիզնեսի սեփականատերերին և ձեռներեցներին՝

  • հասկանալ մարքեթինգի ամենակարևոր մոտեցումները,
  • իրենց բիզնեսում կիրառել համապատասխան մեթոդները,
  • գնահատել և բարելավել սեփական բիզնեսի մարքեթինգային ուղղությունը:

 icon6-1Ծրագրի հիմնական թեմաները

1. Մարքեթինգ. նպատակները և արժեքը բիզնեսի համար

  • Մարքեթինգի էությունը և բովանդակությունը, մոտեցումների զարգացումը, հիմնական ֆունկցիան բիզնեսում

2.Մրցակցություն

  • Մրցակցային վերլուծության հիմնական մեթոդները

3. Ինչպես սահմանել քո բիզնեսի թիրախային շուկան

  • Շուկայի սահմանում, սեգմենտավորում և այլ մոտեցումներ

4. Բիզնեսի «տարբերակիչները»

  • Ինչպես գտնել Բացառիկ Առևտրային Առաջարկը (Unique Sales Proposition-USP)

5. Ինչպես կառավարել բիզնես-պորտֆելը և գնագոյացման մեթդները

  • Բիզնես-պորտֆելի վերլուծություն, օրինակների քննարկում: Գնագոյացում։

6.Դասընթացի ամփոփում

Դասընթացի ընթացքում մարքեթինգի տեսանկյունից կքննարկվեն մի շարք օրինակներ՝ Հայաստանյան շուկայից: Գործնական վարժությունները և աշխատանքները կադապտացվեն մասնակիցների բիզնեսներին վերաբերվող թեմաներին, ինչը կօգնի մասնակցությունը դարձնել էլ ավելի արդյունավետ:

 

 Հիմնական արդյունքներ

Մասնակիցները կհասկանան և «կզգան» մարքեթինգի կարևորությունը և հզորությունը իրենց բիզնեսում և կկարողանան կիրառել ամենահամապատասխան գործիքներն ու տեխնիկաները:

Նախնական Պահանջներ

  • Ընդհանուր պատկերացում բիզնեսի /ձեռներեցության, տնտեսագիտության մասին, Excel-ի տարրական հմտություններ և վերլուծական մտածողություն:

icon3-1Տևողություն

15 ժամ՝ շաբաթական 2 անգամ, 2.5-ական ժամ

Օրացույց

Մեկնարկ՝ հուլիսի 2

Օրեր՝ Երեքշաբթի, Հինգշաբթի

Ժամը՝ 19:00-21:30

icon4-1Ձեր ներդրումը

47,000 ՀՀ դրամ
(ներառյալ հարկերը)

icon1-1 Դասընթացավար

Արթուր Արզումանյան 

MBA, Ph.D., Digital Marketing Certified

IIMP (International Institute of marketing professionals)-ի անդամ (Կանադա)

Ավելի քան 9 տարվա փորձառություն MBA ծրագրերում (Swiss Business School, RAU) և դասընթացային կենտրոններում դասավանդելու

Ավելի քան 15 տարվա մարքեթինգի կառավարչական փորձառություն Beeline, Orange Armenia, UCom ընկերություններում

 

Մասնակիցների քանակ՝

մինչև 15

  Լեզու

Հայերեն, տերմիններ ՝ անգլերեն