Կառավարչական թվային մարքեթինգ

   Առաջին անգամ Հայաստանում

Թվային Մարքեթինգի բացառիկ դասընթաց (crush-course) ընկերությունների սեփականատերերի, տնօրենների ու միջին օղակի մենեջերների համար:

Թվային Մարքեթինգ դասընթացի հիմնական նպատակն է ծանոթացնել մասնակիցներին թվային մարքեթինգի կառավարման համակարգին, օգնել գործարարներին և մենեջերներին պլանավորել և մշակել իրենց ընկերության թվային մարքեթինգի ռազմավարությունը, արագորեն առաջ տանել բիզնեսը և հասնել հաջողության ներկայիս մշտապես փոփոխվող թվային աշխարհում:

Դասընթացը Հայաստանում իրականացնում է բացառապես «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը: Մասնակիցների քանակը սահմանափակ է, միայն առաջին 12 գրանցվողները հնարավորություն կստանան մասնակցելու դասընթացին:

Դասընթացի հիմնական նպատակներից են ներկայացնել մասնակիցներին, թե`

  • ի՞նչ արդյունքների կարելի է հասնել թվային մարքեթինգի արդյունավետ կիրառմամբ,
  • ինչպե՞ս մշակել թվային մարքեթինգի ռազմավարություն` հաշվի առնելով բիզնեսի և ոլորտի առանձնահատկությունները,
  • ինչպե՞ս կառավարել թվային մարքեթինգի ամբողջ գործընթացը,
  • ինչպե՞ս սահմանել և չափել թվային մարքեթինգի KPI-երը,
  • ինպե՞ս բարձրացնել թվային մարքեթինգի գործիքների կիրառման արդյունավետությունը,
  • ինչպե՞ս խուսափել թանկ արժեցող սխալներից,
  • ինչպե՞ս ձևավորել մարթեքինգի անձնակազմ,
  • ինչպե՞ս գնահատել թեկնածուի համապատասխանությունը Ձեր ընկերության բիզնես մոդելին,
  • ինչպե՞ս ստեղծել արդյունավետ հաղորդակցում ղեկավարության և մարքեթինգի թիմի միջև,
  • ինչպե՞ս կազմել թվային մարքեթինգի բյուջե:

icon6-1 Դասընթացի հիմնական թեմաներն են`

  • Թվային մարքեթինգի կարևորությունը
  • B2B-ի և B2C-ի տարբերությունները` թվային մարքեթինգի տեսանկյունից
  • KPI-ների սահմանում և չափում
  • Թվային մարքեթինգի փուլերի առանձնահատկությունները
  • Ապրանքի և ծառայության դիրքավորում (հատկանիշներ vs օգուտներ)
  • Կոնվերսիան, որպես հիմնական նպատակ
  • Inbound և Outbound մարեքեթինգ
  • PPC, SMM, SEO և այլ գործիքների արդյունավետ կիրառում
  • Թվային մարքեթինգի ռազմավարության մշակում
  • Թվային մարքեթինգի բյուջետավորում
  • Թվային մարքեթինգի անձնակազմի հավաքագրում
  • Մշտական թիմ թե՞ աութսորսինգ. հիմնական տարբերություններ
  • Ժամավճար, թե՞ վճարում յուրաքանչյուր նախագծի համար. հիմնական տարբերություններ
  • Ժամանակավոր մարքեթինգի անձնակազմի ղեկավար

icon3-1 Տևողություն

7 ժամ

 

icon4-1Ձեր ներդրումը

56,000 դրամ (ներառյալ հարկեր)

icon1-1Դասընթացավար

Մայք Լազիև՝

  • ով 17 տարվա աշխատանքային փորձ ունի բրիտանական, գերմանական և այլ շուկաներում,
  • անցկացրել է 20-ից ավելի նմանատիպ դասընթացներ մի շարք երկրներում,
  • ում դասընթացներին մասնակցում են հիմնականում ձեռնարկությունների  բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներ:

Մասնակիցների քանակ

10-12

Լեզու

Հայերեն, տերմինոլոգիա և նյութեր` անգլերեն