Ծրագիր զորացրվածների համար

«Բի Էս Սի» ընկերությունը Quick Start նախագծի շրջանակում մեկնարկում է ծրագիր՝ զորացրված երիտասարդների համար, որն ուղղված է Հայոց բանակից զորացրված երիտասարդների մասնագիտական վերապատրաստմանը և վերաորակավորմանը:

Ծրագրի նպատակն է զորացրված երիտասարդներին ընձեռել հնարավորություն`

• կարճ ժամանակում ձեռք բերելու նոր մասնագիտություն,
• կապ հաստատելու գործատուների հետ,
• գտնելու աշխատանք։

icon7-1 Ու՞մ համար է ծրագիրը

Ծրագրի 1-ին փուլը կիրականացվի միայն 2015 և 2016 թվականին զորացրված երիտասարդների համար՝ Երևան քաղաքում, որից հետո ծրագիրը կընդլայնվի՝ ընդգրկելով այլ տարեթվերին զորացրվածներին, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերը:

icon6-1Ծրագրի դասընթացները

Մասնակիցները կարող են ընտրել Quick Start նախագծում ներկայացված դասընթացներից որևէ մեկը:

icon4-1 Անհրաժեշտ ներդրումը

Զորացրվածների մասնագիտական զարգացմանն է ուղղվելու Սամվել Գևորգյանի Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում գրքի վաճառքից ստացված ամբողջ շահույթը: Ուստի զորացրվածների համար ծրագրի մասնակցությունը կլինի անվճար:

Մասնակցության կարգը

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել ներքոնշյալ հայտը: Quick Start նախագծի մասնագետները կապ կհաստատեն ընտրված մասնակիցների հետ:

ՀԱՅՏ