Այս դասընթացը կօգնի աշխատակիցներին առավել արդյունավետ օգտագործել ժամանակը և բարձրացնել սեփական աշխատանքի արդյունավետությունը, ինչը հնարավորություն կընձեռի հասնելու սահմանված նպատակներին` խնայելով ռեսուրսներ:
Յուրաքանչյուր կորպորատիվ դասընթացի պարագայում իրականացվում է տվյալ ընկերության և գործունեության ոլորտի առանձնահատկությունների ուսումնասիրություն և մշակվում է ընկերության պահանջմունքներին հարմարեցված ծրագիր:
Դասընթացի հիմնական թեմաներ
- Ժամանակի կառավարման կոնցեպցիան
- Ժամանակի թերի կառավարման քողարկված ծախսերը
- Ընթացիկ իրավիճակը գնահատելու և առաջնայնություններ սահմանելու աշխատանք
- Ժամանակի կառավարման մատրից
- Գործարար ժամանակի կառավարման խոչընդոտներ և «ժամանակի գողեր»
- Ժամանակի կառավարման հիմնական կանոններ
- Ժամանակի կառավարման խանգարող հանգամանքների վերացում, Պարետոյի սկզբունք
Արդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն ժամանակի կառավարման արդյունավետ մեթոդներին, գործիքներին, տեխնիկաներին և կկարողանան խնայել ժամանակ և էներգիա՝ սահմանված նպատակներին հասնելիս:
Տևողություն
6 — 9 ժամ
Հետաքրքության պարագայում դիմեք մեզ, և մենք կուղարկենք Ձեր ընկերության համար նախատեսված առաջարկ: