Թվային մարքեթինգի (Digital Marketing) մասնագետի պատրաստում

icon8-1 Մեր օրերում դժվար է պատկերացնել ինչ-որ ընկերություն, որը չի օգտագործում թվային մարքեթինգի գործիքները և հնարավորությունները: Շատ ընկերություններ ամբողջովին կամ մասամբ իրականցնում են իրենց բիզնեսը թվային հարթակում, մյուսներն էլ օգտագործում են առցանց հարթակը որպես գովազդի և վաճառքի արդյունավետ միջոց: Թվային մարքեթինգը դարձել է մերօրյա ամենաարդյունավետ մարքեթինգային տեսակը: Այդ իսկ պատճառով, շուկայում կա թվային մարքեթինգի (digital marketing) մասնագետների  մեծ պահաջարկ:
Quick Start նախագծի «Թվային մարքեթինգի մասնագետի պատրաստում» ծրագրի շրջանակներում կիրականացվեն գործնական առաջադրանքներ ու նախագծեր և  ծրագրի ավարտին  մասնակիցները կտիրապետեն մասնագիտական հիմնական գործիքն
երին և ունակություններին:
Ծրագիրը նախատեսված է սկսնակների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել համապատասխան գիտելիքներ, հմտություններ և աշխատել որպես թվային մարքեթինգի մասնագետ:

icon7-1 Ծրագրի հիմնական նպատակն է պատրաստել որակավորված մասնագետներ, ովքեր ծրագրից անմիջապես հետո պատրաստ կլինեն աշխատել որպես Թվային Մարքեթինգի մասնագետ: 

 icon6-1 Ծրագրի հիմնական փուլերն են`

1.Դասընթացի իրականացում 

  • Թվային մարքեթինգի ռազմավարություն, որը կբերի շոշափելի արդյունքների
  • Կայքը՝ որպես վաճառքի կարևոր գործիք
  • Սոց. մեդիա մարքեթինգ (SMM)
  • Email մարքեթինգ և բլոգգինգ
  • PPC (Pay Per Click). ինչպես կիրառել Google AdWords-ը
  • SEO (Search Engine Optimization). ինչպես աշխատել որոնողական համակարգերի հետ
  • Թվային մարքեթինգի կառավարում 

Դասընթացի մանրամասն նկարագիրը՝ այստեղ

2. Ավարտական գործնական նախագծի իրականացում

3.Որակավորման շնորհում

4.CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

 5.Կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար)

icon5-1  Հիմնական արդյունքներ

Դասընթացի ավարտին մասնակիցները կիմանան՝

  1. Ինչի՞ց սկսել թվային մարքեթինգը
  2. Ինչպե՞ս օգտագործել կայքը՝ վաճառքների աճի նպատակով
  3. Ինչպե՞ս և ինչո՞ւ կիրառել Google Analytics-ը
  4. Ինչպիսի՞ սոց. կայքեր կան և ինչպե՞ս կիրառել դրանք
  5. Email մարքեթինգի ո՞ր գործիքից օգտվել
  6. Ի՞նչ նպատակով և ե՞րբ կիրառել բլոգգինգը
  7. Ինչպե՞ս օգտվել Google AdWords-ից
  8. Ինչպե՞ս աշխատել որոնողական համակարգերի հետ
  9. Ինչպե՞ս չափել թվային մարքեթինգի արդյունավետությունը
  10. Ինչպե՞ս կառավարել թվային մարքեթինգի ամբողջ գործընթացը

icon3-1 Տևողություն

24 ժամ՝  շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ

 

icon4-1 Ձեր ներդրումը

65,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկեր)

icon1-1 Դասընթացավարներ

Հռիփսիմե Սառիկյան 
  • Trainings.am-ի ղեկավար
  • Hubspot-ի կողմից հավաստագրված Inbound մարքեթինգի մասնագետ
  • Մարքեթինգի ոլորտում աշխատում է 2010-ից
  • Մարքեթինգային գործունեություն ծավալել է ֆինանսական, գյուղատնտեսական, արտադրության, մանրածախ առևտրի, հեռահաղորդակցման, սպասարկման ոլորտներում
  • Վարել է դասընթանցեր՝ մարքեթինգի, թվային մարքեթինգի և հարակից թեմաներով
  • Ներառված է եղել մի շարք նախագծերում՝ որպես մարքեթինգային խորհրդատու
Հայկուհի Թանգյան
  • VOLO առաջատար IT ընկերության բիզնեսի զարգացման և մարքեթինգի մենեջեր
  • “Why Armenia” նախաձեռնության մարքեթինգի մենեջեր
  • Inbound մարքեթինգի և վաճառքների հավաստագրված մասնագետ է՝ թվային մարքեթինգի, կոնտենտի կառավարման և SMM փորձով:
  • AEGEE-Երևան / «Երևանի եվրոպական ուսանողների ֆորում» նախկին փոխնախագահ և Հասարակայնության հետ կապերի կոմիտեի ղեկավար
Սամվել Գևորգյան  
  • «Բի էս Սի»  Բիզնեսի Աջակցման Կենտրոն խորհրդատվական և թրեյնինգային ընկերության հիմնադիր տնօրեն
  • Խորհրդատվական և թրեյնինգային ծառայությունների մատուցման ոլորտում ունի 25 տարվա փորձ
  • Քսանհինգ տարվա ընթացքում հիմնադրել է 4 հաջողակ ընկերություններ
  • Համահեղինակ է մի շարք գրքերի, որոնցից «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում» գիրքը դարձել է հազարավոր սկսնակ ձեռներեցների ուղեցույց և տասնյակից ավելի ԲՈՒՀ-երի ձեռներեցության դասագիրք
  • Դասախոսել է Ֆրանսիական համալսարանում` ռազմավարություն և ձեռներեցություն թեմաներով
  • Հանդիսանում է Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտի (IMC Armenia) 1-ին նախագահը
  • Հանդիսանում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) խորհրդատու/թրեյներ
  • 50-ից ավել ընկերությունների համար իրականացրել է վաճառքի դասընթացներ

ընդգրկված է թվային մարքեթինգի կառավարում թեմայում

 Մասնակիցների քանակ

10-15

 Լեզու

Հայերեն, տերմիններ` անգլերեն