Նման միջոցառումները հնարավորություն են տալիս ընկերության աշխատակիցներին ձևավորվել և զարգանալ որպես թիմ, որն էլ իր դրական ազդեցությունն է ունենում ընկերության ընդհանուր արտադրողականության բարձրացման գործում: Թիմբիլդինգը հնարավորություն է տալիս քննարկելու և լուծելու ընկերության ընթացիկ խնդիրները ոչ սթրեսային միջավայրում և նպաստում է աշխատանքի կատարմանը՝ նորարարական ոճով:
Ծրագրի շրջանակներում կիրականացվեն մի շարք գործնական վարժություններ, կկիրառվեն համապատասխան գործիքներ և տեխնիկաներ, որոնք էլ ավելի կբարձրացնեն ծրագրի արդյունավետությունը:
Յուրաքանչյուր կորպորատիվ դասընթացի պարագայում իրականացվում է տվյալ ընկերության և գործունեության ոլորտի առանձնահատկությունների ուսումնասիրություն և մշակվում է ընկերության պահանջմունքներին հարմարեցված ծրագիր:
Դասընթացի հիմնական փուլեր
- Ընկերության մշակույթի, արժեքների ձևավորում, գիտակցում, ըմբռնում և արժևորում բոլորի կողմից
- Ո՞րն է արդյունավետ թիմը, ինչպե՞ս այն ստեղծել
- Թիմի ստեղծման առավելությունները
- Թիմի կառուցման փուլեր
- Մտածելակերպի տարբեր ձևերը համակարգելու մեթոդներ
- Թիմի նպատակների և խնդիրների սահմանում
- Թիմում դերերի արդյունավետ և ճկուն բաշխում
- Անհատական և թիմային պատասխանատվության ստեղծում
- Թիմում կոնֆլիկտների լուծման մեթոդներ
- Անհատական և թիմային մոտիվացիայի մեթոդներ
- Թիմբիլդինգ. կիրառված գիտելիքների կիրառում գործնականում
Արդյունքներ
Դասընթացի արդյունքում՝
- կստեղծվեն ամուր աշխատանքային հարաբերություններ
- աշխատակիցները ավելի լավ կճանաչեն միմյանց, ինչն էլ առողջ ու ոչ կոնֆլիկտային աշխատանքային միջավայրի ստեղծման հնարավորություն կտա
- մենեջերները կբացահայտեն յուրաքանչյուր աշխատակցի ուժեղ և թույլ կողմերը, ինչն էլ կօգտագործվի թիմի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով
Տևողություն
6-8 ժամ
Հետաքրքության պարագայում դիմեք մեզ, և մենք կուղարկենք Ձեր ընկերության համար նախատեսված առաջարկ: