Գործատուի բրենդավորում. Ինչի՞ց սկսել, ինչպե՞ս չափել արդյունքները

icon8-1Քանի որ աշխատաշուկան այժմ շատ փոփոխական է, օրեցօր ավելի բարդ է դառնում տաղանդավոր աշխատակիցներ գտնելը։ Ուստի տաղանդների հավաքագրմանը զուգահեռ, առաջանում է գործատուի բրենդ ստեղծելու անհրաժեշտություն։
Ո՞վ է այն մասնագետը, որը պետք է զբաղվի գործատուի բրենդի ստեղծմամբ։ Բազմաթիվ ընկերություններում այս գործառույթն իրենց ուսերին են վերցնում ամենատարբեր մարդիկ՝ այդ թվում՝ մարդկային ռեսուրսների մասնագետը կամ ընկերության գործադիր տնօրենը։

 

Գործատուի բրենդավորման մասնագետի (Employer Branding Professional) պատրաստման այս դասընթացի նպատակն է՝ մասնակիցներին ապահովել այնպիսի գիտելիքներով և հմտություններով, որոնց միջոցով ծրագրի վերջում հնարավոր կլինի ստեղծել ընկերության ամուր բրենդ։ Դասընթացը կարող է օգտակար լինել մարդկային ռեսուրսների ղեկավարմամբ կամ կադրերի հավաքագրմամբ զբաղվող մասնագետներին։

Դասընթացը կօգնի Ձեզ`

1.հասկանալ, թե ինչ է ընկերության բրենդը,
2.հասկանալ, թե ինչպես կարելի է իրականացնել ընկերության բրենդի աուդիտը և մրցակիցների վերլուծությունը,
3.մշակել ընկերության բրենդավորման ռազմավարություն, իրականացնել այն և չափել արդյունքները:

 

icon7-1Ծրագիրը նախատեսված է՝ 

Մարդկային ռեսուրսների մասնագետների, տաղանդների բացահայտման և հավաքագրման մասնագետների համար, որոնք ցանկանում են օգտագործել մարքեթինգային գործիքներն ու storytelling-ը՝ գործատուի հզոր բրենդ ստեղծելու համար։

 icon6-1Ծրագրի հիմնական փուլերն են ՝

  1. Դասընթացի իրականացում

ծրագրի մանրամասն նկարագրություն

  1. Թեստավորում (Quiz/workshops)
  2. Որակավորման շնորհում
  3. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
  4. Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

 icon5-1Հիմնական արդյունքներ

Դուք կկարողանաք ՄՌԿ (Մարդկային Ռեսուրսների Կառավարման) գործընթաների մեջ օգտագործել մարքեթինգային գործիքներ և storytelling՝ գործատուի ամուր բրենդ ստեղծելու համար։

 Նախնական պահանջներ

  • Մեծ սեր մարդկային ռեսուրսների կառավարման հանդեպ,
  • ցանկություն փոփոխություններ կատարելու այն ընկերությունում, որտեղ աշխատում եք կամ ցանկանում եք աշխատել,
  • կարողություն կամ ցանկություն տեսնելու Մարդկային ռեսուրսների կառավարման և տաղանդների հավաքագրման մեծ պատկերը:

Ցանկալի է, որ մասնակիցները ունենան իրենց սեփական համակարգիչները և  տիրապետեն անգլերենին։

 

 icon3-1Տևողություն

20 ժամ, շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ

 

Օրացույց

Օրեր՝ երկուշաբթի, հինգշաբթի

19:00-21:00

 

icon4-1 Ձեր ներդրումը

87. 000 դրամ
(ներառյալ հարկեր)

 

 icon1-1Դասընթացավարներ

Աննա Հարությունյան https://www.linkedin.com/in/gevorgbabayan/

Աննան սերտեֆիկացված Inbound Marketing-ի մասնագետ է և brand storyteller: Ավելի քան 7 տարվա փորձ ունի կոնտենտի ստեղծման և թվային մարքեթինգի ոլորտներում: Նա աշխատել է բավականին մեծ քանակությամբ թե՛ տեխնիկական, թե՛ ոչ տեխնիկական պրոդուկտների հետ այնպիսի ըկերություններում, ինչպիսիք են՝ Margarian Law Firm, AppearMe, Inapptics, Symbolium, TruePublic, SFL և այլն: Ներկայումս իրականացնում է TruePublic-ի թվային մարքեթինգը ու կոնտենտի ստեողծումը և SFL-ի գործատուի բրենդավորոումը /brand storytelling-ը:

Աննա Պողոսյան  https://www.linkedin.com/in/gevorgbabayan/

Աննան 13 տարվա փորձ ունի ՄՌԿ ոլորտում: Նա աշխատել է հեռահաղորդակցության, խաղերի և ծրագրերի մշակման ոլորտներում և ունի փորձ ներքին հաղորդակցության, տեխնիկական ռեքրութմենթի, կազմակերպության զարգացման և ՄՌԿ այլ ասպարեզներում: Ներկայումս նա SFL ընկերության ՄՌԿ ղեկավարն է: Աննան պատասխանատու է ՄՌ պրոցեսների օպտիմիզացման, ՄՌԿ աշխատանքների իրականացման համար:

 Մասնակիցների քանակ

մինչև 15

 

  Լեզու

Հայերեն, տերմիններ` անգլերեն