Գրավոր հաղորդակցությունը բիզնեսում

Այժմյան թվային աշխարհում գրավոր հաղորդակցությունը դարձել է բիզնես հաղորդակցման հիմնական միջոցը: Անկախ պաշտոնից, յուրաքանչյուր աշխատակից առնչվում է գրավոր հաղորդակցության հետ, և էլեկտրոնային նամակագրությունը կազմում է մեր աշխատանքային օրվա նշանակալի մասը: Ճիշտ կառուցվածք և բովանդակություն ունեցող էլեկտրոնային նամակը բիզնես հաղորդակցման և բիզնես հարաբերությունների կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է:

icon7-1Դասընթացի նպատակն է մասնակիցներին սովորեցնել գրել «վաճառող» էլեկտրոնային նամակներ, անկախ նրանից՝  դրանք առաջարկներ են հաճախորդներին, մատակարարների հետ իրականացվող բանակցություններ, գործընկերների հետ քննարկումներ, թե՝ ներքին կորպորատիվ:

icon6-1 Դասընթացի բովանդակությունը

1. Գրավոր հաղորդակցության առավելությունները և թերությունները

  • Որ պարագաներում է արդյունավետ կիրառել գրավոր նամակագրությունը՝ որպես հաղորդակցման մեթոդ

2. Բիզնես նամակի կառուցվածքը

  • Ներկայացում
  • Բովանդակություն
  • Ամփոփում

3. Բիզնես նամակի ձևաչափի որոշում

  • Նամակին համապատասխան ձևաչափի ընտրություն

4. Բիզնես նամակների հիմնական տիպերը

  • Առաջին կոնտակտի նամակ
  • Վաճառքի նամակ
  • Պատվեր-նամակ
  • Հետադարձ կապի հաստատման նամակ
  • Կորպորատիվ նամակներ
  • այլ

5. Բիզնես նամակների հիմնական տիպերի ձևանմուշներ

6. Քննարկումները և բանակցությունները գրավոր հաղորդակցման ժամանակ

  • Համոզման մեթոդներ
  • Տրամաբանորեն կառուցված նամակներ, որոնք ունեն ազդեցության ուժ

7. Գրավոր հաղորդակցության լսարանը

  • Բիզնես հաղորդակցությունը՝ կախված լսարանից

8. Բիզնես հաղորդակցությունը տարբեր ոլորտներում

9. Արդյունավետ մեթոդներ՝ ձեր էլեկտորնային նամակը պրոֆեսիոնալ և ընթեռնելի դարձնելու համար

  • Գրավիչ subject տողի ընտրություն
  • Կառուցվածքային և պրոֆեսիոնալ կոնտենտի մշակում
  • Բիզնես գրագրության ոսկե կանոնները

10. Մարքեթինգի բաղադրիչն էլեկտրոնային նամակագրության ժամանակ

  • Ինչպես ներկայացնել Ձեր ընկերությունը կամ ապրանքը/ծառայությունը
  • Ինչպես վաճառել Ձեր ապրանքը/ծառայությունը՝ էլեկտրոնային նամակի միջոցով

11. Սոց. մեդիան՝ որպես Ձեր հաճախորդների հետ հաղորդակցման հարթակ

  • Գրավոր հաղորդակցման միջոցով հաճախորդների հետ հարաբերությունների կառուցումը

 Դասընթացի ավարտից հետո մասնակիցները՝

  • Կտիրապետեն գրավոր հաղորդակցման բարելավման ստրատեգիաներին
  • Կբարձրացնեն գրավոր հաղորդակցության արդյունավետությունը
  • Կկարողանան գրել պարզ և հակիրճ՝ պրոֆեսիոնալ միջավայրում
  • Կտիրապետեն գրավոր հաղորդակցությունը լսարանին համապատասխանեցնելու մեթոդներին
  • Կկարողանան գրել ճիշտ կառուցված էլեկտրոնային նամակներ
  • Կիմանան, թե ինչպես խնայել նամակագրության ժամանակը
  • Կտիրապետեն վաճառող նամակներ գրելու տեխնիկաներին
  • Կկարողանան բանակցել և հիմնավորել իրենց փաստարկները՝ էլեկտրոնային նամակների միջոցով
  • Կկարողանան ադապտացնել համոզման մեթոդները գրավոր հաղորդակցությանը
  • Կտիրապետեն կոնֆլիկտային նամակների հետ աշխատելու մեթոդներին
  • Կստեղծեն ձևանմուշներ՝ ամենից հաճախ հանդիպող նամակների համար

icon3-1 Տևողություն

6 ժամ

icon4-1 Ձեր ներդրումը

27,000 ՀՀ դրամ
(ներառյալ հարկեր)

icon1-1 Դասընթացավար

Աննա Գևորգյան 

  • «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի բիզնեսի զարգացման մենեջեր
  • Quick Start նախագծի կառավարիչ
  • Միջազգային բիզնես, Անգլո-Ամերիկյան Համալսարան, Պրահա, Չեխիա
  • Կառավարման մագիստրոս (MBA), Հայաստանում Ամերիկյան Համալսարան
  • Տնտեսագիտության տեսություն, բակալավրի կոչում, Երևանի Պետական Համալսարան

 Մասնակիցների քանակ

մինչև 15

 Լեզու

Հայերեն

Դասընթացի ընթացքում կքննարկվեն և՛ հայերեն, և՛ անգլերեն նամակների օրինակներ