Արդյունավետ բիզնես մոդելը զարգացած և կայուն բիզնեսի հիմքն է: Գաղափարը առանց բիզնես մոդելի կդառնա երազանք: Բիզնես մոդելը իրենից ներկայացնում է տեսանելի պատկեր, որն իր պարզությամբ ցույց է տալիս, թե ինչպես են բիզնեսի տարբեր բաժիններ փոխգործակցում՝ ստեղծելով հաճախորդի համար հավելյալ արժեք:
Այս դասընթացի նպատակն է մասնակիցներին աջակցել մշակել նոր գաղափարների բիզնես մոդելը և արդիականացնել իրականացվող նախագծերը:
Ով կարող է մասնակցել
Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ունեն.
- ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
- սկսնակ բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և ցանկանում են կայացնել այն,
- գործող բիզնես (մինչև 5 տարի) և ցանկանում են ապահովել բիզնեսի շարունակական աճը:
Դասընթացի հիմնական թեմաներ
- Ինչ է բիզնես մոդելը
- Բիզնես մոդելի առավելությունները
- Բիզնես մոդելի հիմնական տեսակները
- Բիզնես մոդել կանվասի 9 բլոկները
- Արդյունավետ բիզնես մոդելը կայուն զարգացման և առաջընթացի հիմք
- Ինչպես կառուցել սեփական գաղափարի բիզնես մոդելը
- Դասընթացի ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան կառուցելու սեփական գաղափարի աշխատող բիզնես մոդելը՝ դասընթացավարի ուղղորդմամբ:
Դասընթացի արդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները կունենան.
- նոր գաղափարի բիզնես մոդելը,
- նոր ապրանքների և ծառայությունների բիզնես մոդել,
- բիզնեսի տարբեր ուղղությունների բիզնես մոդել, որոնք կկարողանան կյանքի կոչել արագ և գրագետ ճանապարհով:
Տևողություն
9 ժամ` 3 անգամ, 3-ական ժամ
Ձեր ներդրումը
39 000 դրամ (ներառյալ հարկեր)
Դասընթացավար`
Սամվել Գևորգյան
«Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն խորհրդատվական և թրեյնինգային ընկերության հիմնադիր տնօրեն
- Խորհրդատվական և թրեյնինգային ծառայությունների մատուցման ոլորտում ունի 25 տարվա փորձ
- Քսանհինգ տարվա ընթացքում հիմնադրել է 4 հաջողակ ընկերություններ
- Համահեղինակ է մի շարք գրքերի, որոնցից «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում» գիրքը դարձել է հազարավոր սկսնակ ձեռներեցների ուղեցույց և տասնյակից ավելի ԲՈՒՀ-երի ձեռներեցության դասագիրք: 2017-ի նոյեմբերին լույս է տեսել գրքի 4-րդ հրատարակությունը՝ «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում»
- Դասախոսել է Ֆրանսիական համալսարանում` ռազմավարություն և ձեռներեցություն թեմաներով
- Հանդիսանում է Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտի (IMC Armenia) 1-ին նախագահը
- Հանդիսանում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) խորհրդատու/թրեյներ
Լեզու
Հայերեն