Այս ծրագիրը հնարավորություն կտա բացահայտելու հյուրանոցային բիզնեսը՝ սկզբունքային և գաղափարական մակարդակից մինչև մանրուքներ հասնող յուրաքանչյուր նրբություն: Դուք կսովորեք, թե ինպես հիմնել և զարգացնել Ձեր բիզնեսը այս ոլորտում, և թե ինչպես այն տարբերակել Ձեր մրցակիցներից:
Մեր օրերում հարմարավետություն ապահովելն այլևս բավարար չէ. հաճախորդները ցանկանում են զգալ, փորձել և տեսնել վճարած գումարի իրական արժեքը: Այսպիսով, Ձեր հաջողությունը կախված է այն միջավայրից և հիշողություններից, որոնք Դուք ստեղծում եք:
Ծրագրի ընթացքում կխոսենք գործունեության յուրաքանչյուր փուլի մասին և կհասկանանք, թե ինչպես կարելի Է այս ոլորտի բիզնեսը դարձնել կայուն և մրցունակ:
Այս ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր՝
- հետաքրքրված են այս ոլորտով և ուզում են դառնալ հյուրանոցի/հյուրատան/հոսթելի սեփականատեր, մենեջեր, մարքեթոլոգ,
- արդեն իսկ գործում են այս ոլորտում և ցանկանում են բարելավել ու ընդլայնել իրենց հմտությունները, վերանայել և բարեփոխել իրենց կողմից մատուցվող ծառայությունները:
Ծրագրի հիմնական թեմաներ
- Դասընթացի իրականացում
- Շուկայի և բիզնեսի վայրի ուսումնասիրություն
- Բիզնեսի ինքնատիպության զարգացում
- Լրացուցիչ ծառայություններ և պրոդուկտներ
- Գործառնություններ և կառավարում
- Հաճախորդների սպասարկում և հարմարավետություն, որակի կառավարում
- Մարքեթինգային ռազմավարություն և վաճառք
Դասընթացի մանրամասն նկարագիրը՝ այստեղ
2. Որակավորման շնորհում
3. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
5. Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):
Ծրագիրը ամբողջովին հիմնված է պրակտիկ ուսուցման և իրական դեպքերի ուսումնասիրության վրա, որոնց վրա հիմնվելով մասնակիցները կզարգացնեն սեփական պրոդուկտները:
Հիմնական արդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները՝
- կտիրապետեն ոլորտի առանձնահատկություններին,
- ընդհանուր և մանրակրկիտ պատկերացում կունենան այս ոլորտում սեփական բիզնեսի կայացման մասին,
- կհասկանան գրագետ սպասարկման և հյուրերի հետ հարաբերությունների կառավարման գաղափարախոսությունը,
- կընկալեն մատուցվող ծառայությունների ամբողջականության գաղափարը,
- կբացահայտեն հարմարավետություն և հաճելի միջավայր ստեղծելու մեթոդները,
- կհասկանան սեփական փորձառության գործոնի կարևորությունը,
- կտիրապետեն որակի կառավարման մեթոդներին,
- ձեռք կբերեն մոնիտորինգի և ընթացակարգերի ճիշտ գնահատման կարողություն,
- կկարողանան մշակել մարքեթինգային ռազմավարություն:
Տևողություն
12 ժամ՝ շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ
Ձեր ներդրումը
45,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկեր)
Դասընթացավար
Վերջին 10 տարիների ընթացքում Գևորգ Բաբայանը կարևոր դեր է ունեցել մի քանի երկրների զբոսաշրջության ոլորտում: Նրա նախաձեռնությունների շնորհիվ «Էնվոյ Հոսթել»-ը դարձել է միջազգային ցանց: Գևորգը տուրիզմի ոլորտում ստեղծել է եզակի պորդուկտներ ոչ միայն տեղական, այլև՝ միջազգային հարթակներում:
2016-2018թ. ընթացքում Գևորգը ապրել և աշխատել է Կամբոջայում: Կամբոջայում նա ներգրավված է եղել ռեստորանային և խմիչքների ոլորտի զարգացման գործում ևս: 2016թ. հիմնել է սեփական ռեստորանը Պնոմպենում: Այժմ նա աշխատում է «Սեյվ Դը Չիլդրեն» հիմնադրամում՝ նպաստելով տուրիզմի ոլորտի հետազոտությունների զարգացմանը՝ Հայաստանի մի քանի քոլեջներում: Նաև, Զբոսաշրջության Զարգացման Կոմիտեի հետ աշխատում է Հայաստանի զբոսաշրջության զարգացման տեսլականի վրա:
Ավելին, նա ստեղծել է.
- Առաջին «Քայլող Երևանյան զբոսանքը» տուրը (2007 թ.)
- Առաջին Երևան-Թբիլիսի-Երևան զբոսաշրջային երթուղին (2010 թ.)
- Առաջին և միակ «Խորհրդային Երևան» շրջագայությունը (2011 թ.)
- Պլանավորված շրջագայությունները Վրաստանում և Կամբոջայում
Մասնակիցների քանակ
10-15
Լեզու
Հայերեն, տերմիններ` անգլերեն