Բանակցության հմտություններ

icon8-1 Ցանկացած ընկերության աշխատակից առնչվում է բանակցությունների հետ` սկսած առօրյա գործնականից մինչև ռազմավարական բնույթի բանակցություններ: Նման բանակցությունների արդյունավետությամբ է պայմանավորված ընկերության հաջողության մեծ մասը:

Այս դասընթացի արդյունքում մասնակիցները կտիրապետեն բանակցային գործընթաց վարելու արդյունավետ տեխնիկաներին և կկարողանան ստեղծել win-win իրավիճակ` ցանկացած բանակցության ժամանակ:

icon7-1Դասընթացի հիմնական նպատակն է զարգացնել մասնակիցների բանակցային հմտությունները և նրանց փոխանցել այնպիսի գիտելիքներ ու կարողություններ, որոնք կօգնեն վարել  արդյունավետ բանակցություններ և հասնել հաջողության բիզնես միջավայրում:

icon14.1 Դասընթացի բովանդակությունը

  1. Ինչու՞բանակցել
  2. Բանակցային գործընթացի դերակատարները
  3. Բանակցային գործընթացի հիմնական փուլերը. նախապատրաստում, ընթացք և հետադարձ կապի ապահովում
  4. Նախապատրաստում բանակցություններին
    • Ծանոթացում բանակցող կողմին
    • Բանակցող կողմի վերլուծություն
    • Ծանոթացում բանակցության թեմային
  1. Բանակցության ընթացքի վարում
    • Ակտիվ լսողություն
    • Կողմի/ կողմերի դիտարկում
    • Win-win իրավիճակի ստեղծում
  1. Ի՞նչ անել բանակցություններից հետո
    • Հետադարձ կապի ապահովում
    • Հետևողականության ապահվում ընթացքին
    • Փոփոխությունների իրականացում

icon5-1Դասընթացի հիմնական արդյունքները

Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն.

  • Արդյունավետ բանակցությունների գործիքներին և մեթոդներին
  • Գործընկերների և հաճախորդների հետ win-win իրավիճակ ստեղծելու ալգորիթմին
  • Բանակցությունների միջոցով նախապես սահմանված նպատակներին հասնելու տեխնիկաներին

icon3-1Տևողություն

7 ժամ

icon1-1Փորձագետ

Սամվել Գևորգյան 

«Բի էս Սի»  Բիզնեսի Աջակցման Կենտրոն խորհրդատվական և թրեյնինգային ընկերության հիմնադիր տնօրեն

  • Խորհրդատվական և թրեյնինգային ծառայությունների մատուցման ոլորտում ունի 25 տարվա փորձ
  • Քսանհինգ տարվա ընթացքում հիմնադրել է 4 հաջողակ ընկերություններ
  • Համահեղինակ է մի շարք գրքերի, որոնցից «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում» գիրքը դարձել է հազարավոր սկսնակ ձեռներեցների ուղեցույց և տասնյակից ավելի ԲՈՒՀ-երի ձեռներեցության դասագիրք
  • Դասախոսել է Ֆրանսիական համալսարանում` ռազմավարություն և ձեռներեցություն թեմաներով
  • Հանդիսանում է Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտի (IMC Armenia) 1-ին նախագահը
  • Հանդիսանում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) խորհրդատու/թրեյներ
  • 50-ից ավել կազմակերպությունների համար իրականացրել է դասընթացներ, վարել սեմինարներ և մատուցել խորհրդատվություն` բանակցությունների թեմայով

 Մասնակիցների քանակ

մինչև 15

 Լեզու

Հայերեն