Հաղորդակցման հմտություններ

  Հաղորդակցությունը պահպանում է կազմակերպության տարբեր մասերի միասնությունը: Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին է գաղափարը, այն արժեք չունի, քանի դեռ չի փոխանցվել այլ մարդկանց, և չի հասկացվել նրանց կողմից: Երբ հաղորդակցությունը արդյունավետ է, այն հակված է նպաստելու աշխատանքի ավելի լավ կատարմանը:

Այս դասընթացը կօգնի աշխատակիցներին բացահայտել տարբեր մակարդակներում առավել արդյունավետ հաղորդակցվելու և հաղորդակցման ընթացքում հաջողության հասնելու իրենց պոտենցիալը՝ միաժամանակ նպաստելով աշխատանքների արագ և արդյունավետ իրականացմանը:

Յուրաքանչյուր կորպորատիվ դասընթացի պարագայում իրականացվում է տվյալ ընկերության և գործունեության ոլորտի առանձնահատկությունների ուսումնասիրություն և մշակվում է ընկերության պահանջմունքներին հարմարեցված ծրագիր:

Դասընթացի հիմնական թեմաներ

  • Հաղորդակցության նշանակությունը
  • Տարբեր մշակութային հաղորդակցության ստանդարտների որոշ առանձնահատկություններ
  • Հաղորդակցության տեսակներ
  • Հաղորդակցության ձախողման պատճառները
  • Խոչընդոտների հաղթահարման համար անհրաժեշտ հմտությունների զարգացում
  • Ակտիվ լսողություն
  • Հաղորդակցության բարելավում ակտիվ լսողության միջոցով

 icon5-1Արդյունքներ

Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն հաղորդակցման տարբեր մեթոդներին, ներառյալ` արդյունավետ և կոնտեքստին ու միջավայրին համապատասխան վերբալ և ոչ վերբալ հաղորդակցության տեխնիկաներին, համոզման մեթոդներին, կոնֆլիկտների կառավարման ոճերին:

icon3-1Տևողություն

6 ժամ

Հետաքրքության պարագայում դիմեք մեզ, և մենք կուղարկենք Ձեր ընկերության համար նախատեսված առաջարկ: