Quick Start` Արագ մեկնարկ. նախագիծ երիտասարդների համար, ովքեր աշխատանք են փնտրում, ցանկանում են վերապատրաստվել կամ նեղ մասնագիտացում ստանալ: Նախագիծը կապող օղակ է հանդիսանում աշխատաշուկայի և գործատուների միջև:
Նախագծի շրջանակներում պատրաստվում են որակյալ մասնագետներ՝ օգտագործելով գործիքներ, ինչպիսիք են թեստավորում, դասընթացների շարք, վարպետության դասեր, գործնական այցելություն ընկերություններ: Մյուս կողմից նախագիծն ունի աճող գործընկեր գործատուների ցանկ, որոնց կողմից դիտարկվում են նախագծի լավագույն մասնակիցների թեկնածությունը՝ աշխատակազմի համալրման տեսանկյունից: Նախագծի շրջանակներում առկա են մի շարք հաջողության պատմություններ, երբ նախագծի շրջանավարտները գտել են աշխատանք, իսկ գործընկեր գործատուները՝ իրենց ցանկալի աշխատակցին:

  • 1
  • 2